Армянский миротворческий контингент отправился в Казахстан (7 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Խաղաղապահներ ուղարկելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի բանավոր դիմումից հետո։ ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ապահովի ռազմավարական նշանակունակության օբյեկտների պահպանությունը։

ՀԱՊԿ-ի ռուսաստանցի խաղաղապահներին տեղափոխող 18 ինքնաթիռ Ղազախստանից ուղևորվել է ՌԴ

Բաժանորդագրվեք
ՀԱՊԿ ուժերի կազմի ռուս խաղաղապահներն Ալմաթիից ՌԴ մեկնող չվերթից առաջ ռազմական տեխնիկան բեռնում են Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները։
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի տասնհինգ Իլ-76 և երեք Ան-124 ինքնաթիռները հունվարի 15-ին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաջադրանքներ կատարող օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների անձնակազմն ու ռազմական տեխնիկան կհասցնեն Մոսկովյան և Իվանովյան շրջանների օդակայաններ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ժամանումից հետո ստորաբաժանումները հաստիքային տեխնիկայով կմեկնեն մշտական տեղակայման վայրեր։

Նախօրեին Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորախմբերը, կատարելով տեխնիկայի և անձնակազմի բեռնումը, ՌԴ ՌԾՈւ ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով վերադարձել են հայրենիք: Ղրղըզստանի խաղաղապահները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ հաստիքային տեխնիկայով ինքնուրույն երթ կատարելով։

Բոլոր խաղաղապահների վերադարձը մշտական տեղակայման վայրեր նախատեսվում է ավարտել մինչև հունվարի 19-ը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала