00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկրկնված գոլ. ինչպես Սամվել Պետրոսյանը գնդակը «թռցրեց» անգլիացի դարպասապահի ձեռքից

© Photo : provided by Samvel PetrosyanՍամվել Պետրոսյան
Սամվել Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
Սամվել Պետրոսյան
Բաժանորդագրվել
47 տարի է անցել այն հիշարժան խաղից, որում Երևանի «Արարատը» հավասար պայքար մղեց անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի դեմ։ Ֆուտբոլիստ Սամվել Պետրոսյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է գլխի հարվածով փախցրել գնդակն անգլիական թիմի դարպասապահի ձեռքից ու գոլ խփել։
1975 թվականի հոկտեմբերի 22-ին Սամվել Պետրոսյանի ֆանտաստիկ գործողությունները Երևանի «Արարատին» ապահովեցին ոչ-ոքի՝ 1։1 արդյունքը Գավաթակիրների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում անգլիական «Վեստ Հեմի» հետ խաղում։
Մոտ կես դար առաջ էր, որ Երևանի «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալել էր անգլիական «Վեստ Հեմին»։ Բայց մինչև օրս էլ հետաքրքիր է, թե ինչպես Սամվել Պետրոսյանը որոշեց փախցնել գնդակը մրցակցի դարպասապահի ձեռքերից ու գոլի հեղինակ դառնալ։
Շատ հաճախ ֆուտբոլիստի նման գործողությունները մրցավարի կողմից գնահատվում են որպես կանոնների խախտում։ Բայց այդպես չեղավ 1975 թվականի Գավաթակիրների գավաթի մրցաշարում։
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` ֆուտբոլի ՀՊԼ-ի 13-րդ տուրում «Սևանի» հետ հանդիպման ժամանակ (7 նոյեմբերի, 2021թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ո՞վ է գուշակելու «Արարատ» անունով հանելուկը, կամ ինչու հեռացավ Վարդան Բիչախչյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում անվանի ֆուտբոլիստը պատմել է այդ խաղի հետաքրքիր դրվագների ու իր գոլի մասին։
-Պարոն Պետրոսյան, «Հրազդանում» կայացած խաղի ընթացքում «Արարատը» պարտվում էր 0։1 հաշվով մինչև ձեր գոլը։ Ինչպե՞ս որոշեցիք գնդակը «թռցնել» դարպասապահի ձեռքից։
-Մինչև գոլ խփելն արդեն մեկ անգամ փորձ կատարել էի։ Հայացքով այնպես էի նայում գնդակին, որ անգլիացիների դարպասապահը հասկացավ ու ինձ բռունցք ցույց տվեց։ Երևի նկատի ուներ, որ մոտենամ կխփի։ Երկրորդ անգամ, երբ արդեն մոտեցա, դարպասապահը մեկ ակնթարթ հայացքը դարձրեց ուրիշ կողմ, ու ես տարա գնդակը։
-Ժամանակակից ֆուտբոլում դժվար է պատկերացնել, որ դարպասապահի ձեռքից նման ձևով գնդակը տանեն, ու կանոնների խախտում չգրանցվի։ Բայց ձեր դեպքում մրցավարները խաղը չընդհատեցին։ Այն ժամանակ չկա՞ր դարպասապահի նկատմամբ կանոնների խախտման օրենքը։
-Իհարկե կար։ Ես հիշում եմ, որ խաղից հետո գերմանացի մրցավար Հանս Յոախիմ Վեյլանդին ու նրա օգնականին որակազրկեցին` գոլը հաշվելու համար։
-Դուք որ գլխով գնդակը տարաք, հավատո՞ւմ էիք, որ գոլը կհաշվեն։
-Հարվածելուց առաջ ես հետ հայացք գցեցի ու տեսա, որ մրցավարն այլ կողմ է նայում։ Ամենայն հավանականությամբ, նա չտեսավ իմ գլխով հարվածը, երբ գնդակը դարպասապահի ձեռքերում էր։ Նույնիսկ մեր թիմի խաղացողները չէին տեսել։ Սկզբից գլխի հարվածով գնդակը ձեռքերից տարա, հետո արդեն, երբ մեր մեջ պայքար ծավալվեց խոտածածկի վրա, գլխի հարվածով կարողացա գնդակն անցկացնել դարպասային գծից։
Ինչպես «Կոտայքը» բեռնափոխադրող օդանավով հասավ Յալթա և Ռոբերտ Քոչարյանի գոլի շնորհիվ հաղթեց
-1975 թվականի հոկտեմբերի 22-ին կայացած խաղին ինչպե՞ս էր պատրաստվում «Արարատը»։
- Դե այն ժամանակ «Արարատի» կազմը շատ հզոր էր ու ուժեղ։ Փորձառու էին բոլորը։ Ամենաերիտասարդները ես ու Խորեն Հովհաննիսյանն էինք։ Հիշում եմ, որ մեր գլխավոր մարզիչ Վիկտոր Մասլովը մեկնել էր Անգլիա, «Վեստ Հեմի» խաղը դիտելու ու հետևություններ անելու համար։ Երբ ժամանեց Երևան, մարզման ժամանակ ասեց. «Մեզ նման էին խաղում» (ծիծաղում է)։ Այսինքն`ոչ թե մենք էինք իրենց նման խաղում, այլ` իրենք մեզ։ Թիմը շատ լուրջ էր պատրաստվում խաղին։ Թերևս, ինչպես միշտ։
-Իսկ պատասխան խաղին «Վեստ Հեմը» առավելություն ունե՞ր։
-Մենք երկու խաղերում էլ հավասար մրցակից ենք եղել անգլիական թիմին, որը այդ տարիներին շատ ուժեղ թիմ էր համարվում, ոչ միայն Անգլիայում, այլ Եվրոպայում։ Հիշում եմ` պատասխան խաղի վերջնամասում, երբ Վիկտոր Մասլովը փոխարինեց Էդուարդ Մարգարովին, ես սկսեցի խաղալ որպես հարձակվող։ Դրվագներից մեկում ցույց տվեցի, որ նորից եմ փորձելու գնդակը տանել դարպասապահի ձեռքերից, ու ինքը երկու ձեռքով անմիջապես ամուր բռնեց գնդակը։ Դարպասի հետևի տրիբունան բարձրաձայն ծիծաղում էր։
-Պարզ է, որ յուրաքանչյուր թիմ խաղադաշտ է դուրս գալիս հաղթելու համար։ Բայց այնուամենայնիվ, դուք մտածո՞ւմ էիք, որ կարող եք հաղթել «Վեստ Հեմին»։
-Իհարկե։ Մենք մտածում էինք Երևանում միայն հաղթելու ու Անգլիայում չպարտվելու մասին։ Ընդ որում`պատասխան խաղում («Արարատը» պարտվեց 1։3 հաշվով), երբ հաշիվը 2։1 էր` անգլիացիների օգտին, մենք մաքուր գոլ խփեցինք, բայց Մարգարովի գոլը եզրային մրցավարը, որը ի դեպ ազգությամբ թուրք էր, չհաշվեց։ Նազար Պետրոսյանը նույնիսկ հետ փոխանցում կատարեց, ու Մարգարովը գրավեց դարպասը, բայց մրցավարը խաղից դուրս տեսավ։Եթե խաղն ավարտվեր 2։2, մենք էինք դուրս գալիս հաջորդ փուլ։
«Լավագույն ֆուտբոլիստ» քվեարկություն - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Արդյո՞ք Մխիթարյանի «դարաշրջանն» ավարտվում է. Վարազդատ Հարոյանն այս տարվա լավագույնն է
Մինչև օրս էլ Սամվել Պետրոսյանի խփած գնդակը «Վեստ Հեմի» դարպասին շարունակում է մնալ ամենաանսպասելի ու անակնկալ գոլը ֆուտբոլային պատմության մեջ։ Գոլի հեղինակն ասում է, որ իրեն պատմել են շատ տարբերակներ, թե ինչպես է խփել այդ գոլը։ Բայց իրականությունը մեկն է։ Կարևորն այն է, որ հանդիպումից հետո Սամվել Պետրոսյանն ու դարպասապահ Դեյ Մերինը իրար հետ խոսել են ու բաժանվել որպես բարեկամներ։
Լրահոս
0