00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները գրավել ու ավերել էին Արցախի Ճանկաթաղը․ ինչպե՞ս վերադարձան բնակիչները

© Sputnik / Nairi HokhikyanПастух со стадом овец в селе Чанкатах
Пастух со стадом овец в селе Чанкатах - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
Բաժանորդագրվել
Արցախում կան բնակավայրեր, որոնց մասին երբևէ լսած չես լինի կամ չես կարդա մամուլում, եթե հատուկ չցանկանաս մանրամասներ իմանալ այդ շեների մասին։ Դրանցից մեկը Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղն է։
Ծովի մակերևույթից մոտ 700 մետր բարձրության վրա, լեռների արանքում ծվարած գյուղը բազմադարյա պատմություն ունի։ Դրա մասին են վկայում Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակից մնացած դամբարանաբլուրներն ու «Աննա նահատակ» խոյակը, 1609 թվականի կիսավեր սբ. Գևորգ եկեղեցին։ Ավելի ուշ արցախյան այս գյուղը ենթարկվել է թշնամական հրոսակների հարձակման ու դատարկվել է, ապա կրկին կյանք է ստացել 1828-ից հետո, երբ գյուղում հաստատվել են Պարսկահայքից գաղթած հայերը։ Նրանք էլ տարածքում հանդիպած եկեղեցու պատվին գյուղը կոչել են Ճանկաթաղ։
Ճանկաթաղը խորհրդային տարիներին կրել է Չինգաթաղ, Ջանիաթաղ, Ջանյաթաղ անվանումները։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անցել է ադրբեջանցիների հսկողության տակ ու ավերվել։ Բնակավայրի ազատագրվելուց հետո 1994-ին ճանկաթաղցիները վերադարձել են տուն ու գյուղին վերադարձրել իր պատմական անվանումը։ Գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանի խոսքով՝ գյուղում ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, ինչի պատճառով էլ նրանք գյուղը գրավելուց հետո փորձել են հիմնահատակ քանդել այն։
«Հիմա դիմացի բարձունքում ադրբեջանցիներ են նստած, բայց խորհրդային տարիներին անգամ այդ հատվածը նրանց չի պատկանել, եղել է Արցախի կազմում։ Հիմա չգիտես ինչպես՝ նրանք հայտնվել են բարձունքի վրա։ Երբ խոսում են խաղաղության դարաշրջանի մասին, պիտի հասկանան, որ մեր թշնամին խաղաղություն չի ուզում, ի՞նչ խաղաղություն։ Դա միակողմանի չի լինում։ Ես դրա հավանականությունը չեմ տեսնում»,-ասում է Ճանկաթաղի դպրոցի ուսուցիչը։
2020-ի պատերազմի ժամանակ Ճանկաթաղը չի դատարկվել։ Կանայք ու երեխաները հիմնականում մնացել են գյուղում, իսկ տղամարդիկ կռվել են Արցախի տարբեր ճակատներում։ Առաջին պատերազմում 18 զոհ տված Ճանկաթաղը 2020-ի 44 օրվա ընթացքում ունեցել է 6 կորուստ։
© Sputnik / Nairi HokhikyanՄելսիկ Ավանեսյանը
Мелсик Аванесян - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Մելսիկ Ավանեսյանը
Մելսիկ Ավանեսյանը մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներից է։ Ասում է՝ գյուղում ինչքան երիտասարդ տղամարդ կար, բոլորը առաջին օրից նետվեցին մարտի դաշտ ու կռվեցին ամենավտանգավոր տեղերում՝ նույնիսկ չկասկածելով, որ մինչև պատերազմը Արցախի խորքում գտնվող իրենց գյուղը պատերազմից հետո դառնալու է սահմանային։
«Ճանկաթաղցիները հիմնականում կռվել են Մարտակերտի ու Մատաղիսի արանքում, հետո մեզնից շատերին տարան Կարմիր Շուկա։ Տվեցինք 6 զոհ։ Մենք չենք պատրաստվում այստեղից հեռանալ, մեզ ուրիշ տեղ սպասող չկա։ Ճիշտ է, թուրքը այնտեղ է, բայց մենք սկսում ենք հարմարվել այս իրականությանը»,-ասում է Մելսիկը՝ ավելացնելով, որ իրենք նաև շինարարություն են անում, իսկ գյուղի բնակիչների թիվը աճում է։
© Sputnik / Nairi HokhikyanՍասուն Վանյանը
Сельский староста Сасун Ванян - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Սասուն Վանյանը
Ճանկաթաղում այսօր ապրում է 350-ից քիչ ավելի մարդ։ 2020-ի պատերազմից հետո որոշ ընտանիքներ դուրս են եկել, հետո վերադարձել են։ Մարդիկ անհանգիստ են իրենց անվտանգության համար։ Գյուղապետ Սասուն Վանյանը ցույց է տալիս մոտ 500 մետր հեռավորության վրա՝ բարձունքում տեղակայված ադրբեջանական հենակետն ու հարցնում՝ ինչպե՞ս հանդուրժես դրանց, չէ՞ որ ամեն պահի կարող են կրակել․ «Վախը, իհարկե, կա։ Մարդիկ չգիտեն, թե ինչպիսի վարք կդրսևորի թշնամին, բայց սա մեր երկիրն է, պիտի այստեղ ապրենք»։
Աղբյուրներով ու անտառներով հարուստ Ճանկաթաղում մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ։ Երեխաներն էլ, ինչպես բոլոր հայկական գյուղերում, այստեղ իրենց ծնողների հիմնական օգնող ուժն են։ Կով պահել, խոտ քաղել, այգիները ջրել ու մասնակցել բերքահավաքին։ Ճանկաթաղի դպրոցում շատ աշակերտ չկա, բայց չկան նաև անհրաժեշտ մասնագետներ։ Տաթև Ենոքյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Արարատի մարզից է մեկնել Ճանկաթաղ՝ երեխաներին աշխարհագրություն դասավանդելու համար։ Մեկ տարի է այստեղ, բայց գյուղի բնակիչներն ու աշակերտները հասցրել են սիրել ընկեր Տաթևին։
© Sputnik / Nairi HokhikyanՏաթև Ենոքյանը։
Татев Енокян - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Տաթև Ենոքյանը։
«Իմ հայրենիքը սկսվում է Տավուշի Շամշադինից ու հասնում մինչև Արցախ։ Ես նաև արցախցի եմ։ Երբ դու տեղափոխվում ես նոր համայնք, դառնում ես դրա անբաժան մասը։ Ես դպրոցում աշխարհագրություն եմ դասավանդում և այս գյուղի երեխաներին միշտ ասում եմ, որ օդից հայրենիք չեն սիրում, դու պետք է այն ճանաչես։ Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից»,-ասում է Տաթև Ենոքյանը։
Տաթևը սրտնեղում է, որ միտումնավոր կամ անգիտակցաբար հայկական հանրության մեջ տարածվում է մարդկանց ըստ բնակության վայրի բաժանելու գաղափարը։ Ասում է՝իրեն Արցախի բոլոր գյուղերում ընդունել են Արցախին հատուկ հյուրասիրությամբ, ինչպես ընտանիքի անդամ։ Հիմա ինքը Արցախի հեռավոր գյուղում՝ Ստեփանակերտից մոտ 60 կմ, իսկ Երևանից մոտ 400 կմ հեռու, ձորերի ու անտառների մեջ, ադրբեջանական հենակետերի հարևանությամբ, իրեն զգում է այնպես, ինչպես կզգար Երևանում կամ իր ծննդավայր Արարատում։
© Sputnik / Nairi Hokhikyan

Ադրբեջանցիների կողմից ավերված տուն Ճանկաթաղում

Ադրբեջանցիների կողմից ավերված տուն Ճանկաթաղում - Sputnik Արմենիա
1/6

Ադրբեջանցիների կողմից ավերված տուն Ճանկաթաղում

© Sputnik / Nairi Hokhikyan

Ադրբեջանցիների կողմից ավերված տներ Ճանկաթաղում

Ադրբեջանցիների կողմից ավերված տներ Ճանկաթաղում - Sputnik Արմենիա
2/6

Ադրբեջանցիների կողմից ավերված տներ Ճանկաթաղում

© Sputnik / Nairi Hokhikyan

Հուշարձան՝ Ճանկաթաղում

Հուշարձան՝ Ճանկաթաղում - Sputnik Արմենիա
3/6

Հուշարձան՝ Ճանկաթաղում

© Sputnik / Nairi Hokhikyan

Նաիրի Հոխիկյանը Ճանկաթաղում

Նաիրի Հոխիկյանը Ճանկաթաղում - Sputnik Արմենիա
4/6

Նաիրի Հոխիկյանը Ճանկաթաղում

© Sputnik / Nairi Hokhikyan

Ճանկաթաղ

Ճանկաթաղ - Sputnik Արմենիա
5/6

Ճանկաթաղ

© Sputnik / Nairi Hokhikyan

Ճանկաթաղ տանող ճանապարհը

Ճանկաթաղ տանող ճանապարհը - Sputnik Արմենիա
6/6

Ճանկաթաղ տանող ճանապարհը

1/6

Ադրբեջանցիների կողմից ավերված տուն Ճանկաթաղում

2/6

Ադրբեջանցիների կողմից ավերված տներ Ճանկաթաղում

3/6

Հուշարձան՝ Ճանկաթաղում

4/6

Նաիրի Հոխիկյանը Ճանկաթաղում

5/6

Ճանկաթաղ

6/6

Ճանկաթաղ տանող ճանապարհը

«Եթե նույնիսկ Երևանում կամ Արարատում ամեն ինչ հանգիստ է, չի նշանակում, որ ամենուր հանգիստ է։ Եթե իմ երկրի մի մասը վիրավոր է, ապա ես էլ եմ վիրավոր։ Դրա բուժումը հնարավոր է միայն ավելի ուժեղ երկիր դառնալով, որ եթե թշնամին փորձի որևէ ոտնձգություն անել, իմանա, որ ավելի ուժեղ պատասխան կստանա»,-նշում է Ճանկաթաղում դասավանդող աշխարհագրության ուսուցչուհին շեշտելով՝ ուզում ես երկարատև խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։
Լրահոս
0