Կապան-Քաջարան ավտոճանապարհին Opel Zafira է գլորվել ձորը. կան տուժածներ

© Photo : official site of MES of RA ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին (16 հունվարի, 2022թ). Սյունիք
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին (16 հունվարի, 2022թ). Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեքենան սկզբում բախվել է գազատար խողոցվակին, ապա 30 մետր գլորվել ձորը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզում` Կապան-Քաջարան ավտոճանապարհին, մեքենա է գլորվել ձորը. կա 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MES of RA ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին (16 հունվարի, 2022թ). Սյունիք
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին (16 հունվարի, 2022թ). Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին (16 հունվարի, 2022թ). Սյունիք
«Հունվարի 16-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Երևանի քաղաքապետարան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
Խոշոր վթար Երևանի քաղաքապետարանի մոտ․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը (մոտ 30 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և 1 ուղևոր հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։
Սյունիքում ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 7 վիրավոր, նրանցից մեկն անչափահաս է
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ:
Լրահոս
0