00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի քանի գործոն. ինչու է Հայաստանում կրկին թանկանում խոզի միսը

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԽոզի միս
Խոզի միս - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
Խոզի միս
Բաժանորդագրվել
Խոզի մսի թանկացման համար մի շարք գործոններ կան։ Թռչնաբույծների միության նախագահը խոսել է դրանցից մի քանիսի մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանում խոզի միսը թանկանում է, քանի որ աճում են խոզի կերի գները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հանրապետության թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Հացահատիկը, ինչպես և մյուս պարենային ապրանքները, վերջին տարում թանկացել են ամբողջ աշխարհում (պահանջարկի աճի և համեմատաբար ցածր բերքատվության պատճառով): Մասնավորապես, հացահատիկի բերքը նվազել է նաև Ռուսաստանում (իսկ կերային ցորենը Հայաստանում հիմնականում ներկրվում է)։

Բացի կերի գներից, կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց հետո կտրուկ աճել են նաև դրանց փոխադրման գները։
Թռչնաբույծների միության նախագահն ասում է, որ բազմաթիվ ջանքերի գնով տեղի ֆաբրիկաները պայմանավորվել են չբարձրացնել հավի մսի գները, որպեսզի այն բնակչության լայն խավերի համար հասանելի լինի։ Մանրածախ վաճառքում ամբողջական հավի գինը շարունակում է մնալ 1390-1490 դրամ։
Բայց թռչնաֆաբրիկաները կարող են այդպես վարվել նաև այն պատճառով, քանի որ ավելի դժվար է կտրուկ ավելացնել կամ կրճատել արտադրությունը. իրենց տնտեսությունները համեմատաբար խոշոր են։ Հայաստանում խոզաբուծությամբ հիմնականում զբաղվում են փոքր ֆերմաները, որոնց համար ավելի հեշտ է խնդիրների դեպքում մորթել կենդանիներին։
Ամիրխանյան. Գազի սակագնի թանկացումը հերթական բացասական ազդակն է ՀՀ տնտեսության համար - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
ՌԱԴԻՈ
Դոմինոյի էֆեկտով կլինի գնաճի հերթական ալիքը. տնտեսագետը` գազի հնարավոր թանկացման մասին
«Մարդկանց գնողունակությունը նվազել է։ Դրա համար էլ և՛ ռեստորանները, և՛ խանութներն ավելի քիչ են գնում խոզի միս, նաև շուկաներում է առևտուրը պակասել։ Իսկ ավելի քիչ սպառումը նշանակում է ավելի թանկ գին», - ասում է Ստեփանյանը:
Նշենք, որ խոզի միսը Հայաստանում թանկացել է և հիմա մեկ կիլոգրամն արժե մոտ 4000 դրամ։
Լրահոս
0