ՀՀ–ն արգելել է միս և կեր ներմուծել Ղազախստանից, ՌԴ–ի, Լեհաստանի ու Չեխիայի որոշ շրջաններից

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել ֆոտոբանկՄիս
Միս - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Միս
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դաբաղի ու թռչնագրիպի պատճառով կենդանիների ու կենդանական ծագման ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանը ժամանակավորապես արգելել է Ղազախստանից, ՌԴ–ի, Լեհաստանի ու Չեխիայի որոշ շրջաններից կենդանիների մսի ու կերի ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Պատճառը Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում, Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում տարածված դաբաղ հիվանդությունն է։

Ժամանակավոր արգելքը տարածվում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների (լամաներ, ալպականեր, վիգոններ), վարազների, խոյերի, նոխազների, ինչպես նաև հիշյալ կենդանիների սերմնահեղուկի, սաղմերի, կաթի ու կաթնամթերքի, միս–մսամթերքի վրա։ Արգելվում է նաև տնային կենդանիների, ակվարիումային ձկների` կենդանական ծագման կերերի ներկրումը։

Չեխիայի Ուստեցկի երկրամասից ու Լեհաստանի Ներքինսիլեզյան վոևոդությունից արգելվում է թռչնի ու թռչնամթերքի, փետուրի, ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, պոլիմերային ու ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով այդ երկրներում արձանագրված թռչնագրիպի վարակը։
Սահմանափակումները գործում են հունվարի 17-ից։
Լրահոս
0