00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունը չի կարողանա հայավնաս քաղաքականությունը երկար ժամանակ շարունակել. Մանոյան

© Sputnik / Aram NersesyanКиро Маноян в гостях радио SputnikԿիրո Մանոյան
Киро Маноян в гостях радио SputnikԿիրո Մանոյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Киро Маноян в гостях радио SputnikԿիրո Մանոյան
Բաժանորդագրվել
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Sutnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ինչպես կազդեն Հայ դատի գրասենյակների աշխատանքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Թուրքական կողմը դժվար թե կարողանա հասնել նրան, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները ոչնչացնեն ԱՄՆ–ի հայ համայնքի բոլոր քաղաքական թեզերը բայցևայնպես նման վտանգ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նա հիշեցրեց, որ Հայ դատի գրասենյակները գործել են ՀՀ անկախությունից առաջ, իսկ դրանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ներառել են արտաքին քաղաքականության օրակարգում, հիշյալ գրասենյակների աշխատանքը դարձել է ավելի արդյունավետ։

«Հիմա եթե սկսելու են հակառակ բաներ ասել, դա, անշուշտ, կբարդացնի սփյուռքի կառույցների աշխատանքը, բայց դա էլ կարելի է ի վերջո հաղթահարել, որովհետև Հայաստանի գործող իշխանությունը չի կարողանա երկար ժամանակ իր հայավնաս քաղաքականությունը շարունակել։ Դա ոչ միայն կբերի Հայ դատի հանձնախմբերի, այլև սփյուռքում և Հայաստանում շատ շատերի ընդվզմանը։ Պետք է բոլորը հասկանան, որ չի կարելի այս իշխանության վրա այդքան մեծ գրավ դնել, որովհետև ինչի էլ համաձայնի, ինչ էլ տալու պատրաստ լինի կամ տա, միևնույնն է, շուտով հեռանալու է, և դրանից հետո Հայաստանի պաշտոնական կեցվածքը կփոխվի»,– ասաց Մանոյանը։

Նրա խոսքով` «առանց նախապայմանների» եզրույթը տարակուսելի է այն առումով, որ Թուրքիան չէր կարող առանց նախապայմանների խոսել, որովհետև հունվարի 14-ի հանդիպումից մի քանի օր առաջ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահներից մեկը, որն այսօր Թալեաթի անվան միության նախագահն է, հայտարարեց նախապայմանների մասին։
Մանոյանի դիտարկմամբ` չի բացառվում, որ Հայաստանի գործող իշխանությունը երաշխիքներ է տվել թուրքական կողմին, որ նախապայմանները կբավարարվեն։ Ըստ նրա` «առանց նախապայմանների» եզրույթն իրենց նմաններին լռեցնելու համար է, բայց իրենք երեկ չէ, որ մտել են քաղաքականության մեջ, ուստի հասկանում են, որ Թուրքիան իր իսկական դիրքորոշումը չի փոխել և ընդամենը ցանկանում է ներկայացնել, թե ինչ–որ կառուցողական երկխոսություն պետք է ստացվի։
Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպումից առաջ բանակցել է Ռուդենկոյի հետ
Մանոյանի պնդմամբ` Հայաստանի գործող իշխանությունը չի կարող ցանկացած կողմի հետ, առավել ևս Թուրքիայի հետ լուրջ, կառուցողական և արդյունավետ բանակցություններ վարել, քանզի այն քաղաքական ուժն է, որը պարտվել է պատերազմում, իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ ու Ադրբեջանի չափ ուժ է կիրառել Արցախի դեմ։
Հիշեցնենք, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, հունվարի 14-ին կայացած առաջին մոսկովյան հանդիպումից հետո ՀՀ և Թուրքիայի ԱԳՆ-ները նույնանման հայտարարությամբ հանդես եկան` ասելով, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Դրական մթնոլորտում. Անկարայի գնահատականը` Ռուբինյանի և Սերդարի հանդիպմանը
Լրահոս
0