00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է հարևանների հետ ունենալ հարևանական հարաբերություններ. Խաչատուր Սուքիասյան

© Sputnik / Asatur YesayantsԽաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Խաչատուր Սուքիասյան
Բաժանորդագրվել
Խաչատուր Սուքիասյանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է տնտեսական տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ–ին սահմանամերձ թուրքական տարածքների բնակչությունը սահմանների բացման դեպքում օգտվելու է հայաստանյան տնտեսության ծառայություններից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը` նշելով, որ ուսումնասիրել է խնդիրը տնտեսական տեսանկյունից։

«Մեր սահմանից այն կողմ` Ղարսի և այլ տարածքների բնակչությունը` մինչև 200 կմ հեռավորությամբ, իմ գիտակցությամբ օգտվելու է Հայաստանի ծառայություններից։ Դրա համար ես մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիականացնեն իրենց տեխնոլոգիաները։ Այդտեղի բնակիչները շատ հնարավոր է, որ Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից շատ հնարավոր է, որ Երևանից օգտվեն»,– ասաց Սուքիասյանը։

Հայաստանցիները, գործարար– պատգամավորի դիտարկմամբ, ևս օգտվելու են Թուրքիայի այն ծառայություններից, որոնք այդ երկրում են ավելի զարգացած։
Սուքիասյանը նշեց, որ իր նախնիներն էլ 1880-ականներին գաղթել են Արևմտյան Հայաստանից։
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Հայաստան–Թուրքիա թռիչքները կիրականացվեն նախկինի պես, բայց ավելի ցածր գնով. Սուքիասյան
«Ես ուզում եմ, որ մեր սերունդներն ունենան հզոր երկիր, բարեկեցիկ կյանք։ Դրա համար մենք պետք է նայենք մեր տարածաշրջանին, և՛ մենք օգտվենք, և՛ մեր հարևանները։ Մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք` մեր իրավունքները, մենք` նրանց իրավունքները»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելուն, Սուքիասյանը շեշտեց, որ ցանկացած պատերազմից հետո միջադեպեր լինում են, բայց դրանք որոշ ժամանակ անց մարում ու վերանում են։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ներկա լարվածությունը ևս, նրա համոզմամբ, նվազում է։

«Ես կարծում եմ` հնարավոր է, որ մեր հարևան Ադրբեջանի հետ ունենանք հարևանական հարաբերություններ»,– ասաց Սուքիասյանը։

Հարաբերությունների լավացման հիմքում, նրա մեկնաբանմամբ, այս դեպքում ևս կարող լինել տնտեսությունը, ավելի կոնկրետ` միմիայն ՀՆԱ–ի մեջ ունեցած տոկոսը, որը կարող է զսպող գործիք լինել հարաբերությունները չվատացնելու համար։
«Եթե վատացնեն, իրենց տնտեսությունն էլ է տուժելու, իրենց քաղաքացիները` նույնպես»,– ասաց նա` հավելով, որ չի ցանկանում սերունդներին թշնամություն փոխանցել։
Անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման հարցին` Սուքիասյանն այն համեմատեց կիպրոսյան տարբերակի հետ։
«Կա Հյուսիսային Կիպրոս, որտեղ թուրքալեզու բնակչությունն է, և կա Հարավային Կիպրոս, որտեղ ապրում են հույներ։ Այդտեղ սահմանը, կարմիր գիծը գծած է։ Հիմա այս պարագայում տարանջատվել են, Ադրբեջանի քաղաքացիներն ապրում են այլ տարածքում, Արցախի հայ քաղաքացիները` այլ։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը ձգտում է դրան, որպեսզի նույն տարածքում, նույն քաղաքում, նույն գյուղում չապրեն, ինչը մի քանի անգամ հեշտացնում է ապագա լուծումները»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։ Ավելի ուշ ԱԳՆ հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Լրահոս
0