Իրանը ողջունում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԱԳՆ

© AP Photo / -Սաիդ Խաթիբզադե
Սաիդ Խաթիբզադե - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Սաիդ Խաթիբզադե
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Թեհրանը ողջունում է հարևան երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Ինչպես հայտնում է իրանական ISNA գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից: Պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ձևավորել»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Լրահոս
0