Խնայբանկում ներդրված ավանդների վերադարձը կշարունակվի նաև այս տարի

© Sputnik / Andranik GhazaryanՏարեց կանայք
Տարեց կանայք - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Տարեց կանայք
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավանդատուի մահվան դեպքում փոխհատուցման իրավունք ունեն նրանց ամուսինները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը կշարունակի ԽՍՀՄ Խնայբանկում մնացած խորհրդային ավանդների փոխհատուցման ծրագիրը։ Փոխհատուցում կստանան մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ծնված ՀՀ քաղաքացիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Հաշվառման համար ավանդատուն կարող է անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ դրանց բացակայության մասին տեղեկանք, Խնայբանկի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում) և տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» բանկից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։
Ավանդատուի մահվան դեպքում փոխհատուցման իրավունք ունեն նրանց ամուսինները։ Իսկ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների, կամավորականների կամ անհետ կորածների անունով ներդրված ավանդը կարող են ստանալ նրանց օրինական ժառանգները։
Մենաշնորհ, թե փողերի լվացում. ԱԺ–ն քննարկում է անկանխիկ գործառնությունների մասին օրինագիծը
Հիշեցնենք` խորհրդային Խնայբանկում մնացած ավանդները վերադարձնելու գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2006թ.–ից։ Կառավարության որոշմամբ փոխհատուցման իրավունք էր վերապահվել մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիներին։ Հետագա տարիներին որոշումը 2 անգամ վերանայվել է` 1936-ի փոխարեն սահմանելով 1938թ–ի դեկտեմբերի 31-ը` ներառյալ։ Իսկ իսկ այս տարվանից արդեն փոխհատուցման իրավունք է տրվել մինչև 1939թ–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Ներդնե՞լ, թե՞ ոչ. ինչ են փնտրում օտարերկրյա գործարարները Հայաստանում և ինչքան փող են բերել
Լրահոս
0