00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենաշնորհ, թե փողերի լվացում. ԱԺ–ն քննարկում է անկանխիկ գործառնությունների մասին օրինագիծը

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Արամ Վարդևանյան
Բաժանորդագրվել
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի համոզմամբ`բանկում հաշիվ ունենալը լուծում է աղքատության ու վարկային բեռի տակ հայտնվելու խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ու հարակից օրենքների փոփոխությունների նախագծի շահառուն ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ բանկերը։ Այսօր ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այս նախագիծը նրա մասին է, որ բանկերն ամբողջությամբ ունենան մենաշնորհային դիրք գումարի շրջանառության ոլորտում։ Սրանից ինչ է շահում հայ մարդը, ես, ճիշտն ասած, նախագծի անհրաժեշտությունից, հիմնավորումներից լավ չեմ հասկանում»,– ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը քննարկվող օրինագիծը որակեց որպես ուղիղ միջամտություն սեփականության իրավունքին, քանի որ, նրա մեկնաբանմամբ, պետությունն ուղղակի ասում է, թե քաղաքացին ինչպես պետք է տնօրինի իր սեփականությունը, տվյալ դեպքում` դրամական միջոցները։
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգություն հայտնեց ֆինանսական այլ կազմակերպությունների` լոմբարդների, վարկային կազմակերպությունների վերաբերյալ` նշելով, որ տվյալ օրենքի պատճառով դրանք դուրս կմղվեն մրցակցային դաշտից։
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Դատարանը Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցրեց ապացուցել Սերժ Սարգսյանի մասին ասած խոսքերը
«Սրա հետևանքով պատկերացնո՞ւմ եք` ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններին ինչ հարված է գալու, ֆինանսական այն կազմակերպություններին, որ սպասարկում են մեր հասարակության մի խավի, որոնք բանկերից օգտվելու հնարավորություն չունեն։ Այսօր մարդը մի ձեռքով բերում, ոսկին դնում է, մյուս ձեռքով գումարը վերցնում, գնում է։ Հիմա դուք ասում եք` չէ, որ գնում է վարկային կազմակերպություն, վարկային կազմակերպությունը թող մի հատ հաստատի, տա բանկին, բանկը նստացնի նրա հաշվի վրա։ Պարզ է, չէ՞, որ մի քանի օր հետո բանկերը կսկսեն վարկային կազմակերպություններից փող տանել»,– ասաց Խաչատրյանը։
Արցախում որոշ խմբերի քաղաքացիներ 50 հազար դրամ միանվագ օգնություն կստանան
Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում թեև գոհունակություն հայտնեց, որ ՀՀ–ում վերջին տարիներին անկանխիկ գործարքներն ավելացել են, կանխիկները նվազել, բայց նաև մտահոգությունը հայտնեց ներկայացված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ` առաջարկելով թողնել, որ անկանխիկ փոխանցումների սովորույթը արմատավորվի բնական ճանապարհով։
Պատկերավոր լինելու համար Մինասյանը բերեց գյուղմթերքի մեծածախ առևտրի օրինակը` նշելով, որ այս օրենքը դաշտում իր բերքը տեղում իրացնող գյուղացուն ստիպում է նախ գնալ բանկ, հաշիվ բացել, մեծածախ գնորդին ասել` գումար փոխանցիր այս հաշվեհամարին, հետո էլ գնա հասնի շրջկենտրոն կամ քաղաք, որ կարողանա կանխիկացնել իր գումարը։
Ընդդիմադիր գործընկերների ելույթներին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը` հայտարարելով, որ այդ ամենն արվում է առաջին հերթին ստվերի դեմ պայքարելու նպատակով։

«Դուք ինքներդ լավ գիտեք, որ փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկը անկանխիկ գործարքներն են։ Եվ 300 000 դրամը դա շատ մեծ գումար է, այդ շեմն էլ հետագայում պետք է նվազեցվի»,– ասաց նա։

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը եզրափակիչ ելույթում վստահեցրեց, որ ըստ համաշխարհային վերլուծությունների` բանկում հաշիվ ունենալը լուծում է աղքատության խնդիրը։ Նրա դիտարկմամբ` եթե մարդն ունի բանկային հաշիվ, խնայողություն ու կարողանում է այդ հաշվից օգտվել, կարող է խուսափել աղքատացումից ու վարկային ծանր բեռի տակ հայտնվելուց։
«Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիներն ունենան նույն հնարավորությունները, ինչ ես։ Այսօր դա չկա, որովհետև մենք մեր օրենքներով, մեր գործողություններով սահմանափակում ենք, ասում ենք` դե, որ գյուղում ես ապրում, ոնց կարող է դու բացի կանխիկից ուրիշ բան անես։ Մենք ասում ենք հակառակը` պատասխանատվությունը վերցնում ենք բանկերի վրա, որ մեր քաղաքացիներն ունենան նույն գործառնությունները կյանքում, նույն ֆինանսական հասանելիությունը, ինչ մենք։ Սա ամենակարևոր ուղերձն է այս օրինագծի, որն ուղղված է մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելուն»,– ասաց Երիցյանը։
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
«Կարող եմ ասել ու անել բաներ ձեզ հետ». Ռուբեն Ռուբինյանը` Ագնեսա Խամոյանին
Նշենք, որ ԿԲ–ն առաջարկում է փոփոխություններ անել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ու կից օրենքներում և 2024թ–ի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։
Ընդ որում` անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումները վերահսկելու է ՊԵԿ–ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։
Շատերը հենց գրավատուն դիմելիս չգիտեն, թե իրենք ինչ հնարավորություններ ունեն
Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանցումներին, ԿԲ–ն խոստանում է մինչև 2024թ–ը նվազեցնել իրավաբանական անձանց բանկային միջնորդավճարները, որպեսզի տնտեսվարողները անկանխիկ գործառնությունների արդյունքում ևս չտուժեն։
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն ԱԺ–ն 2020թ–ին առաջին ընթերցմամբ ընդունել էր։ Դրանով նախատեսվում էր օրենքը կիրարկել 2022թ–ի հունվարի 1-ից։ Բայց մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը ԿԲ–ն արդեն որոշել է փոփոխել կիրարկման ժամկետը։
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Ընդդիմադիր պատգամավորը ԿԲ փոխնախագահից 320 000 դրամ պարտք խնդրեց
ՔՊ–ական Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները
Լրահոս
0