«Ռոման» հաղթեց «Կալյարիին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

© AP Photo / Andrew MedichiniՀենրիխ Մխիթարյանը Իտալական Ա Սերիայի 22-րդ տուրի «Ռոմա» - «Կալյարի» ֆուտբոլային հանդիպման ժամանակ (16 հունվարի, 2022թ). Հռոմ
Հենրիխ Մխիթարյանը Իտալական Ա Սերիայի 22-րդ տուրի «Ռոմա» - «Կալյարի» ֆուտբոլային հանդիպման ժամանակ (16 հունվարի, 2022թ). Հռոմ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում երեկ ընդունել է«Կալյարիին»։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 1-0 հաշվով։
Միակ գոլը 33-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց թիմի նորեկ, 29-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան։
Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Ռոման» այժմ 35 միավորով 5-րդ տեղում է։
Լրահոս
0