Սուքիասյանը մեկնաբանել է Հիսուսի արձանը կառուցելու` Ծառուկյանի նախաձեռնությունը

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը. արխիվային լուսանկար
Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ծառուկյանը մտադիր է մրցույթն ավարտել ու արձանի կառուցման մեկնարկը տալ այս տարվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Արձան կառուցելու պահանջը պետք է հասունանա հանրության մեջ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը` պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ՀՀ–ում Քրիստոսի արձանի կառուցելու նախաձեռնության մասին լրագրողի հարցին։
Հունվարի 14-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր նոր մեգանախագծի մասին։ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նշվում էր. «Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով, Հայաստանը պետք է ունենա Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում»։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ազատության հրապարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ (17 հունիսի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Գագիկ Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձը Հայաստանում չի նշել. «Հրապարակ»
Ծառուկյանի ցանկությամբ միայն քանդակը պետք է լինի 33 մետր բարձրությամբ` Քրիստոսի երկրային կյանքի տևողությանը համապատասխան, իսկ պատվանդանով քանդակի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի ավել լինել։

«Հասարակության ցանկությունն ավելի ճիշտ մոտեցում է։ Չնայած որոշումները լինում են պետական, բայց դրանք սոցիոլոգիական հարցումների արդյունքում են կայացվում, թե հասարակությունն ինչպես դա կընդունի»,– ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է մրցույթն ավարտել ու արձանի կառուցման մեկնարկը տալ արդեն այս տարվա ընթացքում։
Լրահոս
0