00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանը»` դեմ, «Պատիվ ունեմ»–ը` ձեռնպահ. ԱԺ–ն ընդունեց աղմուկ հանած օրինագիծը

© Sputnik / Asatur YesayantsԱԶգային ժողով, քվեարկություն. արխիվային լուսանկար
ԱԶգային ժողով, քվեարկություն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
ԱԶգային ժողով, քվեարկություն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օրինագծերի փաթեթի քննարկումը խորհրդարանում բուռն կրքեր էր առաջացրել։ Ընդդիմությունը ԿԲ–ին ու իշխանությանը մեղադրեց բանկային համակարգին ֆինանսական գործողությունների ոլորտում մենաշնորհ տրամադրելու մտադրությամ մեջ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովը 66 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ու հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Կենտրոնական բանկի առաջարկած փոփոխություններին կողմ քվեարկեց իշխանամետ «Քաղաքացիական պայմանագիրը։
Պլաստիկ քարտ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Անկանխիկ առևտուրը հարմար է, բայց թանկ. ԱԺ–ն քննարկում է ԿԲ–ի առաջարկած նախագիծը
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 28 անդամները միաձայն դեմ քվեարկեցին, «Պատիվ ունեմ» խմբակցության 5 անդամները` միաձայն ձեռնպահ։
Հիշեցնենք, այս օրինագծերի փաթեթի քննարկումը երեկ խորհրդարանում բուռն կրքեր առաջացրեց։
Ընդդիմությունը ԿԲ–ին ու իշխանությանը մեղադրեց բանկային համակարգին ֆինանսական գործողությունների ոլորտում մենաշնորհ տրամադրելու մտադրության մեջ։ Ընդդիմադիր պատգամավորները քննարկվող օրինագիծը որակեցին որպես ուղիղ միջամտություն սեփականության իրավունքին, քանի որ դրա ընդունումը նշանակում է, որ այսուհետ պետությունն է որշելու, թե քաղաքացին ինչպես պետք է տնօրինի իր դրամական միջոցները։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները մտավախություն հայտնեցին նաև անկանխիկ փոխանցումներ պարտադրելու դեպքում լոմբարդների ու փոքր վարկային կազմակերպությունների` մրցակցային դաշտից դուրս մղվելու համար։
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Ընդդիմադիր պատգամավորը ԿԲ փոխնախագահից 320 000 դրամ պարտք խնդրեց
Հիշեցնենք` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ու կից օրենքներում ԿԲ–ի առաջարկած փոփոխություններով առաջարկվում է 2024թ–ի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։
Ընդ որում, անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումնրը վերահսկելու է ՊԵԿ–ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։
Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանցումներին, ԿԲ–ն խոստանում է մինչև 2024թ–ը նվազեցնել իրավաբանական անձանց բանկային միջնորդավճարները, որպեսզի տնտեսվարողները անկանխիկ գործառնությունների արդյունքում ևս չտուժեն։
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն ԱԺ–ն 2020թ–ին առաջին ընթերցմամբ ընդունել էր։ Դրանով նախատեսվում էր օրենքը կիրարկել 2022թ–ի հունվարի 1-ից։ Բայց մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը ԿԲ–ն արդեն որոշել է փոփոխել կիրարկման ժամկետը։
Լրահոս
0