https://armeniasputnik.am/20220118/arcakhi-mijazgajin-tshanachumy-hnaravvor-e-beglarjany-pakagits-bacec-liparitjani-het-banavetshic-37661265.html
Արցախի ճանաչումը հնարավոր է. Բեգլարյանը փակագծեր բացեց Լիպարիտյանի հետ բանավեճից
Արցախի ճանաչումը հնարավոր է. Բեգլարյանը փակագծեր բացեց Լիպարիտյանի հետ բանավեճից
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել իր և Ժիրայր Լիպարիտյանի հետ քննարկումներից, պատմել, թե ինչի մասին են խոսել Լևոն... 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T12:51+0400
2022-01-18T12:51+0400
2022-01-18T12:56+0400
արցախ
լևոն տեր–պետրոսյան
վարչապետ
ասուլիս
արտակ բեգլարյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/12/37661398_0:97:1000:660_1920x0_80_0_0_f11d7da5a8b7752677e690d133de62ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի, և այդ հեռանկարի երաշխիքն Արցախի հողի վրա ապրելն ու արարելն է։ 2021–ի ամփոփիչ ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։Բեգլարյանը նաև որոշ փակագծեր բացեց Երևանում ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար, Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ Արցախի շուրջ հանդիպում-քննարկումից։Ի դեպ, Ժիրարյր Լիպարիտյանը վերջերս շրջանառության մեջ դրված «սպիտակ թուղթ» փորձագիտական եզրակացության համահեղինակներից է, որտեղ նշվում է, որ Արցախի անկախությունը հեռանկար չունի։Արցախի պետական նախարարը հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում վերոնշյալ թեմային անդրադարձ չի եղել. քննարկել են 90-ականների բանակցություններին, նաև հումանիտար հարցերի կարգավորմանն առնչվող հարցեր։Արցախի ճանաչման մասին հայտարարությունները վտանգավոր են և տանում են պատերազմի. Փաշինյան
https://armeniasputnik.am/20220117/inchu-e-levvon-terpetrvosjann-uzum-iren-taranjatel-nikvol-pashinjanic-37635702.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/12/37661398_0:4:1000:754_1920x0_80_0_0_59d08e334339346cf9abce0c689f9c12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, լևոն տեր–պետրոսյան, վարչապետ, ասուլիս, արտակ բեգլարյան
արցախ, լևոն տեր–պետրոսյան, վարչապետ, ասուլիս, արտակ բեգլարյան
Արցախի ճանաչումը հնարավոր է. Բեգլարյանը փակագծեր բացեց Լիպարիտյանի հետ բանավեճից
12:51 18.01.2022 (Թարմացված է: 12:56 18.01.2022) Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել իր և Ժիրայր Լիպարիտյանի հետ քննարկումներից, պատմել, թե ինչի մասին են խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի, և այդ հեռանկարի երաշխիքն Արցախի հողի վրա ապրելն ու արարելն է։ 2021–ի ամփոփիչ ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Մենք մեր հետևողականության շնորհիվ պետք է կարողանանք պրոֆեսիոնալ, արդյունավետ կերպով մեր պետականությունն ամրապնդել։ Բավականին երկար ճանապարհ է մեզ սպասում, սակայն ես համոզված եմ, որ մենք կհասնենք մեր առջև դրված արդյունքներին»,- նշեց ԱՀ պետական նախարարը։
Բեգլարյանը նաև որոշ փակագծեր բացեց Երևանում ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար, Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ Արցախի շուրջ հանդիպում-քննարկումից։
Ի դեպ, Ժիրարյր Լիպարիտյանը վերջերս շրջանառության մեջ դրված «սպիտակ թուղթ» փորձագիտական եզրակացության համահեղինակներից է, որտեղ նշվում է, որ Արցախի անկախությունը հեռանկար չունի։
«Ժիրայր Լիպարիտյանին ասացի, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը միգուցե դուք չտեսնենք (քանի որ ինքը 70-ն անց է), բայց ես համոզված եմ, որ այդ պահը լինելու է։ Դա մի քանի տարվա հարց չէ, միգուցե տասնամյակների հարց է, որը հնարավոր է հաջողել, եթե մենք համապատասխան համառությունը, հեռատեսությունը և պրոֆեսիոնալիզմն ունենանք»,- պատմեց Բեգլարյանը։
Արցախի պետական նախարարը հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում վերոնշյալ թեմային անդրադարձ չի եղել. քննարկել են 90-ականների բանակցություններին, նաև հումանիտար հարցերի կարգավորմանն առնչվող հարցեր։