00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ե՛վ ասելիք ունեմ, և՛ անելիք». Բեգլարյանը խոսել է Արցախի ընտրությունների մասին

© Photo : Anania Shirakatsi LyceumԱրտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Արտակ Բեգլարյան
Բաժանորդագրվել
Արտակ Բեգլարյանը կարծում է, որ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Սահմանադրական փոփոխությունները վաղ թե ուշ լինելու են։ 2021–ի ամփոփիչ ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումները տարբեր շրջաններում եղել են, այդ թվում` պատերազմից անմիջապես հետո։ Նախորդ տարվա ընթացքում էլ են տեղի ունեցել,վերջին շրջանում` հատկապես նախագահի վերջին ուղերձով պայմանավորված»,- նշեց նա։

Նրա խոսքով` թեև կառավարման մոդելի հետ կապված վերջնական որոշում դեռևս չկա, սակայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ սահմանադրական փոփոխությունների առանցքում պետք է լինի ԱԺ–ի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը։ Մնում է գործընթացի մեկնարկի մասին ժամկետները որոշել։
Պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Արցախի ճանաչումը հնարավոր է. Բեգլարյանը փակագծեր բացեց Լիպարիտյանի հետ բանավեճից
«Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված` միաժամանակյա ընտրությունների անցկացումը հղի է լուրջ վտանգներով, իսկ առանձնացված ընտրությունների անցկացման պարագայում այդ վտանգների զգալի մասը կարող են չեզոքանալ, այդ պատճառով սկզբում պետք է տեղի ունենա ԱԺ ընտրություններ, հետո նախագահի ընտրություններ»,- պարզաբանեց նախարարը։
Բեգլարյանը չի բացառում իր մասնակցությունն ընտրություններին, թեև այդ մասին խոսելը վաղաժամ է համարում։

«Երբ ժամանակը գա ու կարիքը լինի, այդ մասին ինքս կհայտարարեմ։ Դրա համար անհրաժեշտ 3 հիմնական գործոններն առկա են` և՛ ասելիք ունեմ, և՛ անելիք ունեմ, տարբեր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հանրային մեծ պահանջարկ ևս կա։ Հաջորդ գործոնը քաղաքական անհրաժեշտությունն է, որի երկու բաղադրիչի մասին արդեն խոսեցի»,- ընդգծեց Բեգլարյանը։

Նշենք, որ տարեվերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. Ուզել են նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին անվստահություն հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից և այլևս նախագահ չէր կարողանա ընտրել:
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Արցախում «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր կհիմնվի. Բեգլարյանը ժամկետ է նշել
Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դրա առաջին մասը` բյուջեն ընդունվել է:
Ալիևն օրեցօր ավելի ու ավելի է լկտիանում համանախագահների լռության հետևանքով. ԱՀ պետնախարար
Ըստ աղբյուրի` Արցախում չեն բացառում, որ շուտով ականատես կլինենք սրա երկրորդ սերիային. Բաբայանը որոշ շրջանակների միջոցով կփորձի բողոքի ակցիաներ գեներացնել Հարությունյանի դեմ: Ի դեպ, բյուջեի նախագիծն ընդունվելուց՝ դեկտեմբերի 23-ից հետո, Բաբայանը փորձել է հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նրա առաջարկը մերժվել է։
Լրահոս
0