https://armeniasputnik.am/20220118/evrakhvorhrdarany-nvor-nakhagah-uni-23-tarva-mej-arajin-angam-karujcy-kin-kghekavari-37666923.html
Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի. 23 տարվա մեջ առաջին անգամ կառույցը կին կղեկավարի
Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի. 23 տարվա մեջ առաջին անգամ կառույցը կին կղեկավարի
Մետսոլայի թեկնածությունն առաջադրել էր Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը։ 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T14:55+0400
2022-01-18T14:55+0400
2022-01-18T14:56+0400
կին
նախագահ
պատգամավոր
եվրախորհրդարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/12/37666076_0:0:2884:1623_1920x0_80_0_0_4c9b4774547c62bb77b4b80c9815167d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Եվրախորհրդարանի նախկին փոխխոսնակ, Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մետսոլան քվեարկության առաջին փուլում բացարձակ մեծամասնությամբ ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Մետսոլայի թեկնածությանը կողմ են եղել 690 պատգամավորից 458-ը։ Քվեարկությունը հեռավար է անցկացվել։Նրա թեկնածությունն առաջադրել էր Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Այսպիսով, 1999 թվականից ի վեր առաջին անգամ Եվրախորհրդարանը կին նախագահ կունենա։Հիշեցնենք` Եվրոպական խորհրդարանի նախորդ նախագահը` Դավիթ Սասոլին, մահացել էր հունվարի 11-ին։ Նա հիվանդանոցում էր անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից։ Սասոլին Եվրախորհրդարանի նախագահ էր ընտրվել 2019 թվականի հուլիսի սկզբին։Ռոբերտա Մետսոլան ակտիվորեն պաշտպանում է կանանց իրավունքները և հանդես է գալիս Եվրախորհրդարանում առավելագույնս բաց լինելու օգտին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/12/37666076_184:0:2825:1981_1920x0_80_0_0_ae560a25c9108b5cc9a1f279a2f37ce0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կին, նախագահ, պատգամավոր, եվրախորհրդարան
կին, նախագահ, պատգամավոր, եվրախորհրդարան
Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի. 23 տարվա մեջ առաջին անգամ կառույցը կին կղեկավարի
14:55 18.01.2022 (Թարմացված է: 14:56 18.01.2022) Մետսոլայի թեկնածությունն առաջադրել էր Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Եվրախորհրդարանի նախկին փոխխոսնակ, Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մետսոլան քվեարկության առաջին փուլում բացարձակ մեծամասնությամբ ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Մետսոլայի թեկնածությանը կողմ են եղել 690 պատգամավորից 458-ը։ Քվեարկությունը հեռավար է անցկացվել։
Նրա թեկնածությունն առաջադրել էր Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Այսպիսով, 1999 թվականից ի վեր առաջին անգամ Եվրախորհրդարանը կին նախագահ կունենա։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդարանի նախորդ նախագահը` Դավիթ Սասոլին,
մահացել էր հունվարի 11-ին։ Նա հիվանդանոցում էր անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից։ Սասոլին Եվրախորհրդարանի նախագահ էր ընտրվել 2019 թվականի հուլիսի սկզբին։
Ռոբերտա Մետսոլան ակտիվորեն պաշտպանում է կանանց իրավունքները և հանդես է գալիս Եվրախորհրդարանում առավելագույնս բաց լինելու օգտին: