Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
18:59 18.01.2022 (Թարմացված է: 19:00 18.01.2022)
© Photo : ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինԳյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Բաժանորդագրվել
Սահմանվել է ժամկետ՝ հացի արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Սանիտարահիգենիկ պայմանների ոչ բավարար լինելու պատճառով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
© Photo : ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինԳյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Գյումրի) և պարզել, որ այդ կազմակերպությունում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն, արտադրամասի հատակը, պատերը, առաստաղը լվացվող և ախտահանվող չեն, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, նախատեսված չեն համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար:
© Photo : ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինԳյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Վերոնշյալ փաստերի հիման վրա հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: