Հայաստանն օլիմպիական խաղերի ևս 4 ուղեգիր է նվաճել

© Sputnik / Asatur YesayantsԴահուկորդ
Դահուկորդ - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Դահուկորդ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների թիվն ավելացել է։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ) տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին: Տեղեկությունը հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
«Հպարտ եմ, որ կրել եմ այս մարզաշապիկը». Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է Ուկրաինա
Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Վարազդատ Հարոյանը նոր «սանրվածքով» է վերսկսել մարզումները
Լրահոս
0