00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Армянский миротворческий контингент отправился в Казахстан (7 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Խաղաղապահներ ուղարկելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի բանավոր դիմումից հետո։ ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ապահովի ռազմավարական նշանակունակության օբյեկտների պահպանությունը։

ՀԱՊԿ-ն իր գործն արեց ու կարող է հեռանալ. փորձագետները՝ ղազախստանյան առաքելության մասին

© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցМиротворческие силы ОДКБ
Миротворческие силы ОДКБ - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Բաժանորդագրվել
Աչքի է զարնում այն հանգամանքը, որ խաղաղապահներին հաջողվել է փաստացի առանց կրակոցի, միայն իրենց ներկայությամբ կայունացնող գործոն դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Ղազախստանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ առաքելությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվում է հունվարի 19-ին: Չնայած կարճ ժամկետին (առաքելությունը երկու շաբաթ էլ չտևեց), խաղաղապահների տեղափոխումը բավականին հաջող քննություն էր համեմատաբար երիտասարդ ռազմաքաղաքական կառույցի համար:
ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի 19 ինքնաթիռ Ղազախստանից վերադարձել են Ռուսաստան. 20–րդն օդում է
Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով՝ կազմակերպությունը կարողացել է ապացուցել թերահավատներին ու անբարյացակամներին, որ ի վիճակի է հասնել հայտարարված նպատակներին, այն է՝ ապահովել մասնակից երկրների անվտանգությունն ու կայունությունը: Ավելին, փորձագետը կարծում է, որ հենց ՀԱՊԿ-ն է լուծել Ղազախստանում առաջացած խնդիրը, ընդ որում՝ բացառապես իր ներկայության հաշվին։
«Դա հատկապես արժեքավոր տարբերակ է, երբ կրակելու կարիք չեղավ։ Մինչև վերջերս շատերը, այդ թվում՝ ես, թերահավատորեն էինք տրամադրված կազմակերպության արդյունավետության հարցում՝ այն ամորֆ կառույց համարելով։ Քանի որ այն ոչ մի իրական գործողություն չէր իրականացրել։ Եվ շատերը կարծում էին, որ դա ՆԱՏՕ-ի պես փուչիկ է։ Բայց ահա առաջին գործողությունը շատ հաջող ստացվեց», - ասաց Խրամչիխինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Այս հաջողությանը նպաստող գործոններն էին երկրների ղեկավարների միջև որոշումների կայացման արագությունն ու համաձայնեցման ունակությունը։
Հայ խաղաղապահները Ալմաթիի «Աքսայ» հացի գործարանի տարածքում - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Զրպարտություններն ու հարձակումները հօդս կցնդեն․ Զասը՝ Ղազախստանում ՀԱՊԿ քայլերի մասին
Իսկ եթե դիտարկենք հարցը օպերատիվ մակարդակով, ապա Խրամչիխինը նախևառաջ առանձնացնում է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի բարձր արդյունավետությունը։ Հայտնի է, որ խաղաղապահ ուժերի հիմնական մասը ռուս դեսանտայիններն էին։
Հատուկ ուշադրության է արժանի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի աշխատանքի որակը։ Ռազմական փորձագետի խոսքով՝ ռուսական ավիացիան շատ արագ է ծավալվել՝ հաշված ժամերի ընթացքում կարողանալով մեծ քանակությամբ անձնակազմ ու տեխնիկա տեղափոխել Ռուսաստանից ու դաշնակից այլ երկրներից:
Միևնույն ժամանակ, մեր զրուցակցին չափազանց հետաքրքիր կլինի հետևել՝ ինչպես իրեն կպահի կազմակերպությունը այն իրավիճակներում, երբ մասնակից պետություններից մեկը կբախվի արտաքին ագրեսիայի, այլ ոչ թե ներքին կայունության և անվտանգության խնդիրների հետ։ Նա կարծում է, որ ՀԱՊԿ գործողությունները կախված կլինեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքից, այն բանից, թե ում վրա են հարձակվել և ով է հակառակորդը:
Պետք է վառոդը չոր պահել. Լավրովը՝ ՀԱՊԿ-ի և ղազախստանյան իրադրության կրկնության մասին
Այս հարցը հատկապես արդիական է հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Բանն այն է, որ երբ Ղազախստան խաղաղապահներ (այդ թվում՝ Հայաստանից) ուղարկելու մասին որոշում էր կայացվում, հայկական մամուլում և փորձագետների շրջանում շատերը քննադատում էին այդ քայլը, հարցնելով, թե ինչու ՀԱՊԿ-ն այդքան օպերատիվ չարձագանքեց ադրբեջանական ուժերի մայիսյան ներխուժմանը կառույցի անդամ Հայաստանի սահմանամերձ տարածքներ։
Ադրբեջանցի զինվորականները 2021 թվականի մայիսի 12-ից գտնվում են Սյունիքի մարզի Սև լճի շրջանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում՝ Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտակայքում: Անցյալ տարվա գարնանը Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով։ Ըստ դրա՝ մասնակից պետությունները խորհրդակցելու են միմյանց հետ իրենց շահերին առնչվող միջազգային անվտանգության բոլոր կարևոր հարցերի շուրջ և համաձայնեցնելու են դիրքորոշումները: Բայց ՀԱՊԿ-ում այդ ժամանակ սահմանափակվեցին բանավոր հայտարարություններով և հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչերով։
Խրամչիխինը նշում է, որ Հայաստանի վարչապետը չափազանց իմաստուն վարվեց։ Պատահականությամբ այդ պահին հենց Նիկոլ Փաշինյանն էր Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը, բայց նա այդ պատահականությամբ շատ գրագետ օգտվեց, չձգձգեց, երկար չմտածեց, այլ պատշաճ կերպով կատարեց նախագահի իր գործառույթները։ Մեր զրուցակիցը կարծքում է, որ ՀԱՊԿ-ը զգալի չափով պարտական է նրան։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Ալմաթիի գլխավոր հրապարակում (6 հունվարի, 2022թ). Ղազախստան - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով 225 մարդ է մահացել
Այնուամենայնիվ, դժվար է ասել՝ ինչ կլինի, եթե գործը հասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը կազմակերպության միջամտության անհրաժեշտությանը։
«Շատ նուրբ պահ կա, որը հանգում է այն փաստին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը խիստ նշված չէ, սահմանը սահմանագծված չէ։ Եվ եթե մարտերն ընթացնում են այն հատվածում, որ անհասկանալի են, թե ում է պատկանում, ապա ոչ ոք չի ուզենա միջամտել: Իսկ եթե Ադրբեջանի տանկային շարասյուները շարժվեն դեպի Երևան կամ այլ քաղաքներ, ապա այստեղ որևէ հարց չի ծագի, դա արդեն ագրեսիա է», – ասում է Խրամչիխինը։
Քաղաքագետ Անդրեյ Արեշևն իր հերթին համոզված է, որ ՀԱՊԿ-ի ուժերի դուրսբերումն այս փուլում ռացիոնալ որոշում էր: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ խաղաղապահներին հաջողվել է կայունացնել իրավիճակը Ղազախստանում, ինչը թույլ է տվել վերացնել արտակարգ դրության ռեժիմը շատ ոլորտներում ու սկսել խաղաղ առօրյային վերադառնալու գործընթացը: Այս ֆոնի վրա ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ավելի երկար գտնվելը հղի էր տարատեսակ սադրանքներով և անբարենպաստ տեղեկատվական լուսաբանմամբ։
ՀԱՊԿ երկրների նախարարները ստորագրել են խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու որոշումը
Նա նաև հաջողություն է համարում այն, որ ՀԱՊԿ-ը կարողացել է չմիջամտել ղազախստանյան ուժայինների և զինված խմբավորումների միջև դիմակայությանը։ Խաղաղապահների խնդիրն ի սկզբանե եղել է առանցքային ենթակառուցվածքային օբյեկտների և հաղորդակցության պահպանումը։ ՀԱՊԿ ուժերի ներկայությունը Ղազախստանի ԶՈւ-ին և այլ ուժային կառույցներին թույլ է տվել կենտրոնանալ հիմնական գործառույթների կատարման վրա։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնիկը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Մեր առջև դրված խնդիրը կատարեցինք. Պուտինը՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասին
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:
Լրահոս
0