Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. նրա ոտքն ամպուտացրել են

© Forum GunsМина У-ТМ-62П3
Мина У-ТМ-62П3 - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Վուգար Մամեդովը պայթել է ականի վրա Ադրբեջանի Գերանբոյի շրջանում, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ տղամարդն իր անասուններին է արածեցրել։
Դեպքից հետո տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա ոտքն ամպուտացրել են։ Մամեդովի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա։ Հաճախակի են նման դեպքեր լինում նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։
Լրահոս
0