Հուլիսի 1-ից` միայն սպիտակ մեքենաներով. ԱԺ–ն ընդունեց օդանավակայանի տաքսիների մասին օրենքը

© Photo : PhotolurТакси. Ереван
Такси. Ереван - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նոր օրենքը չի արգելում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնելը, այն վերաբերում է բացառապես օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. 84 կողմ, 14 դեմ ձայներով ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Զվարթնոց օդանավակայանի մուտք - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Օդանավակայանում կաշխատեն միայն լիցենզավորված տաքսիները. որն է իրական նպատակը
Դրանով գործադիրը փորձում է կարգավորել Երևանի ու Գյումրու օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների գործունեությունը` սահմանելով նոր պահանջներ։
Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 000 դրամ է։ Ընդ որում, այդ գումարը վճարելու են ինչպես 1 մեքենա շահագործողները, այնպես էլ 1-ից ավելի մեքենա ունեցող լիցենզավորված կազմակերպություններն ու ԱՁ–ները։
Օդանավակայանի տաքսիների գործունեության առնչվող նախագիծը ոչ մի խնդիր չի լուծում. Սահակյան
Օրենքով սահմանվում է նաև օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների կահավորման, արտաքին տեսքի և տարիքային սահմանափակման պահանջներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ դրանք խախտելու համար։
Водитель такси в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2020
Տաքսիները նորից պիտի լիցենզավորվեն, իսկ օդանավակայանում կաշխատեն միայն սպիտակ մեքենաները
Ավտոմեքենաները պետք է լինեն առավելագույնը մինչև 7 տարվա արտադրության, բացառապես գործարանային սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշաններով։
Նոր օրենքը չի արգելում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնելը, այն վերաբերում է բացառապես օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին։
Օդանավակայանում աշխատող տաքսիստները պետք է ունենան սպիտակ մեքենա և մեծ գումար վճարեն
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից, տվյալ դեպքում` ս.թ. հուլիսի 1-ից։
Լրահոս
0