Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

© YouTube / Screenshot / WORLD RECORDСатурнино де ла Фуэнте
Сатурнино де ла Фуэнте - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
1933-ին ամուսնացել է Անտոնինա Գուտերեշի հետ, ունեցել է ութ երեխա, 14 թոռ և 22 ծոռ:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Այսօր 112 տարեկանում մահացել է իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտեն, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենատարեց տղամարդը, հայտնում է guinnessworldrecords.com-ը: Տղամարդը մահացել է Լեոն քաղաքի իր տանը:
Ֆուենտեն ծնվել է Լեոնի Պուենտե Կաստրո թաղամասում 1909 թվականի փետրվարի 11-ին։ 13 տարեկանից աշխատել է կոշիկի գործարանում:
Նա վերապրել է իսպանական գրիպի համաճարակը, որը բռնկվել է 1918 թվականին։ 1933-ին ամուսնացել է Անտոնինա Գուտերեշի հետ, ունեցել է ութ երեխա, 14 թոռ և 22 ծոռ:
Ֆուենտեի խոսքով՝ շնորհիվ իր ոչ բարձր հասակի (1 մ 50 սմ) խուսափել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին (1936 թ.) մասնակցելուց, փոխարենը կոշկի հաջող բիզնես է հիմնել։
Լրահոս
0