Ներուժը կա. ՌԴ Գործարար կանանց ասոցիացիայի անդամները Գյումրիում էին

© Sputnik / Armenuhi Mkhoyan ՌԴ Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի անդամները Գյումրիում
ՌԴ Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի անդամները Գյումրիում  - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
ՌԴ Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի անդամները Գյումրիում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Չնայած տարիների համագործակցությանը` ռուսական բիզնեսը դեռ հստակ պատկերացում չունի հայաստանյան ներդրումային հնարավորությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայ-ռուսական բիզնես համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած ՌԴ Գործարար կանանց միջտարածաշրջանային ասոցիացիայի անդամները հունվարի 18-ին այցելեցին Գյումրի` ծանոթանալու քաղաքի բիզնես ներուժին։
Ռուս գործընկերների հետ հանդիպմանը ներկա էին Գյումրիում գործող, ճանաչում ձեռք բերած և նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչները: Ներկայացնելով Հայաստան կատարած այցի նպատակները՝ ասոցիացիայի նախագահ Օլգա Խոդակովսկայան տեղեկացրեց, որ Հայաստան են եկել ճանաչողական նպատակով:
© Sputnik / Armenuhi Mkhoyan ՌԴ Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի անդամները Գյումրիում
Члены Российской международной ассоциации деловых женщин (18 января 2022). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
ՌԴ Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի անդամները Գյումրիում
«Ասոցիացիան ՌԴ 36 քաղաքներում մասնաճյուղեր ունի: Երեկ մենք համագործակցության հուշագիր կնքեցինք նաև Հայաստանի հետ, որը մեզ հետ համագործակցող հինգերորդ երկիրն է»,-ասաց նա։
© Sputnik / Armenuhi Mkhoyan ՌԴ Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի անդամները Գյումրիում
Члены Российской международной ассоциации деловых женщин (18 января 2022). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
ՌԴ Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի անդամները Գյումրիում
Նրա խոսքով` չնայած տարիների համագործակցությանը` ռուսական բիզնեսը դեռ հստակ պատկերացում չունի հայաստանյան ներդրումային հնարավորությունների մասին:
«Մինչ այստեղ գալը Հայաստանի բիզնես ներուժը մեզ համար մաքուր էջ էր, հիմա արդեն ավելի տեղեկացված ենք»,-նշեց Խոդակովսկայան։
Ասոցիացիայի նախագահը նշեց, որ 3 օրվա ընթացքում արդեն իսկ բացահայտել են այն ոլորտները, որտեղ համագործակցությունն ու ներդրումներն ավելի գրավիչ են՝ սնունդ, տեքստիլ արդյունաբերություն, էկոտուրիզմ։ Միաժամանակ տեղի գործարարներն իրենք պետք է օգնեն ռուսական բիզնեսին հայկական շուկա մուտք գործելու համար՝ ներկայացնելով ներդրումային ամբողջ գրավչությունը:
Մարաշի ասեղնագործություն. գյումրեցի կինը նոր հագուստներին հայկականություն է հաղորդում
«1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով արդյունաբերական ներուժը կորցրած քաղաքը քիչ–քիչ սկսում է վերագտնել հատկապես տեքստիլ արդյունաբերական պոտենցիալը: Գյումրին նաև զբոսաշրջային հարուստ ժառանգություն ունեցող քաղաք է,– ներկայացնելով համագործակցության հնարավորությունները` ասաց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և ավելացրեց, – որպես քաղաքային իշխանություններ` հնարավոր ներդրումների դեպքում պատրաստ ենք աջակցել»։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը
Члены Российской международной ассоциации деловых женщин (18 января 2022). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը
Հանդիպման ընթացքում ռուսական պատվիրակության անդամները տեղեկացրին, որ մայիսն Երևանում տեղի է ունենալու հայ-ռուսական բիզնես համաժողով, որին մասնակցելու ու նոր գործարար կապեր ստեղծելու են հրավիրվում նաև Գյումրու գործարարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Կվերացնեն երկրաշարժի հետքերը. Փաշինյանն ընդունել է Գյումրու քաղաքապետին
Լրահոս
0