Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. խոսնակ

© Sputnik / Aram NersesyanМинистр экономики Ваан Керобян в гостях радио Sputnik
Министр экономики Ваан Керобян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Այսօր ԶԼՄ–ներում հրապարակումներ կային նախարար Վահան Քերոբյանի հրաժարական տալու մտադրության մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մտադիր չէ հրաժարական տալ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը։
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։
«Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,-գրել է Անտոնյանը։
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Շատ մեծ գին. Վահան Քերոբյանն ասաց` ում է ձեռնտու խաղաղության բացակայությունը
Նշենք, որ Վահան Քերոբյանին պարբերաբար հիշեցվում է, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել:
Լրահոս
0