00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց գազը, լույսն ու ջուրը չթանկացնելու` Փաշինյանի խոստումները

© Sputnik / Aram NersesyanԱրեգնազ Մանուկյան
Արեգնազ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Արեգնազ Մանուկյան
Բաժանորդագրվել
Արեգնազ Մանուկյանը հիշեց նաև 2021թ–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոստումը երկնիշ տնտեսական աճի մասին` փաստելով, որ երկնիշ թվով անցյալ տարի ՀՀ տնտեսության մեջ գրանցվեց միայն գնաճը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Իշխանությունը խոստացավ թռիչքաձև աճ, բայց այդ աճն ապահովեց բացառապես իրենց գրպաններում։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից նման դիտարկում արեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Լամպ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Փետրվարի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա. որոշումն ընդունվեց
«Խոստացան ներդրումների աճ։ 2018-ին ասում էին, որ դրա համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իշխանությունն ամբողջությամբ զավթեցին, բայց ներդրումներ այդպես էլ չեղան։ 2019-ին ասում էին, թե, իբր, ներդրումները չեն գալիս, քանի որ դատարանները դեռ լիովին թավշյա հեղափոխականների տակ չեն։ ՍԴ–ն գրեթե գրավեցին, բայց ներդրումները չկան ու չկան»,– ասաց Մանուկյանը` հավելելով, որ այսօր էլ ներդրումները պայմանավորում էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների բացմամբ։
Փաշինյանը խոստանում էր` ջուրը չի թանկանա, կամ գնաճը «լավություն» մատուցելու նուրբ արվեստը
Ընդդիմադիր պատգամավորը հիշեց նաև 2021թ–ին Էկոնոմիկայի նախարարի խոստումը երկնիշ տնտեսական աճի մասին` փաստելով, որ երկնիշ թվով անցյալ տարի ՀՀ տնտեսության մեջ գրանցվեց միայն գնաճը։
Արեգնազ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած նախընտրական ու հեղափոխական հայտարարություններն այն մասին, որ ջրի, էլեկտրաէներգիայի ու գազի սակագներն առաջիկա տարիների ընթացքում չեն փոխվելու։

«Ինչպես տեսնում եք` գազն էլ , լույսն էլ, ջուրն էլ թանկանում են»,– Նիկոլ Փաշինյանի խոստումների ձայնագրությունները միացնելուց հետո հայտարարեց «Պատիվ ունեմ»–ի պատգամավորը։

Հիշեցնենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 29–ի որոշմամբ` 2022թ.–ի փետրվարի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա։
0.38 կՎ և ցածր լարման 400 կՎտժ–ից ավելի սպառում ունեցողների ( այդ թվում` բնակիչների) համար ցերեկային ժամերին սահմանվում է 53.48 դրան/կՎտժ գինը` ներառյալ ԱԱՀ–ն։ Գիշերային սակագին է սահմանվել 43.48 դրամը։
201–ից մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) ցերեկային սակագին է սահմանվում 48.48 դրամ/կՎտժ, իսկ գիշերվա համար նրանք կվճարեն 38.48 դրամ` մեկ կիլովատի դիմաց (այսինքն` թանկացել է 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Плита, горящая на биогазе в селе Памбак, Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2020
Գազը կթանկանա. ՀԿԾՀ–ն համաձայն է
Մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) հոսանքի ցերեկային սպառման գին է սահմանվում 46.48 դրամը, իսկ գիշերային սակագին` 36.48 դրամը, այսինքն` ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սոցիալապես անապահով խավի համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) էլեկտրաէնեգիայի սակագինը մնացել է անփոփոխ` 29.99 դրամ` ցերեկային սպառման համար, 19.99 դրամ էլ նրանք կվճարեն գիշերային սպառման դիմաց։
Դոմինոյի էֆեկտով կլինի գնաճի հերթական ալիքը. տնտեսագետը` գազի հնարավոր թանկացման մասին
2022թ–ի հունվարի 1-ից 20.47 դրամով թանկացել է նաև ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար այն մնացել է անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար դարձել է 200,47 դրամ։
Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ևս ապրիլի 1-ից նախատեսվում է բարձրացնել։ «Գազպրոմ Արմենիան» արդեն դիմել է ՀԾԿՀ–ին` առաջարկելով բարձրացնել այն 6 տոկոսով։
Լրահոս
0