00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբական պարբերականը պատմել է Եգիպտոսի Ոսկեդարը վերածնած Շանթ Ավեդիսյանի մասին

© AFP 2024 / MARWAN NAAMANIՀայ-եգիպտացի նկարիչ Շանթ Ավետիսյանի կտավը Art Dubai ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ (16 մարտի, 2010թ)․ Դուբայ
Հայ-եգիպտացի նկարիչ Շանթ Ավետիսյանի կտավը Art Dubai ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ (16 մարտի, 2010թ)․ Դուբայ - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Բաժանորդագրվել
Հայկական ծագում ունեցող հայտնի եգիպտացի նկարչի աշխատանքները համալրել են Բրիտանական թանգարանի, Սմիթսոնյան ինստիտուտի, Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանի, Շոտլանդիայի ազգային թանգարանի հավաքածուները։
Շանթ Ավեդիսյանը հայտնի դարձավ եգիպտացի քաղաքական գործիչների դիմանկարների շնորհիվ։ Նրա նկարները, գրաֆիկան, լուսանկարչությունն ու տեքստիլը հին եգիպտական արվեստի, իսլամական երկրաչափական նախշերի, օսմանական դիզայնի, փոփ–արտի, սուֆիական պոեզիայի և զենի սկզբունքների տարրեր են պարունակում։
Հայտնի նկարչի կյանքի և արվեստի մասին պատմել է Արաբական միացյալ էմիրությունների «The national news» պարբերականը, զրուցելով Միքայելյան եղբայրների հետ, որոնք եղել են Շանթ Ավեդիսյանի հարևանները և ընկերություն են արել նրա հետ դեռ մանկությունից։ Հենց նրանք են տրամադրել վարպետի աշխատանքները Կահիրեում օրերս անցած Chant Egyptien ցուցահանդեսի համար։
«Գովերգելով Եգիպտոսի Ոսկեդարի վրա ուշադրություն հրավիրած նկարչին» հոդվածում հեղինակ Լեմա Շեհադին ամենից զատ հիշատակել է նաև այն մասին, որ 2013 թվականին Դոհայում «Սոթբիս» աճուրդին ներկայացրած «Նեղոսի սրբապատկերները» շարքը վաճառվեց 1.5 մլն դոլարով։ Դա արաբական աշխարհի նկարչի ստեղծագործության համար կենդանության օրոք ստացած ռեկորդային գումար էր։
CC BY 2.0 / Jean-Pierre Dalbéra / Exposition Al Musiqa (Philharmonie de Paris) Պաննո՝ Շանթ Ավեդիսյանի դիմանկարներից
Панно из трафаретных портретов египетского художника армянского происхождения Шанта Аведисяна в Катарском музее современного искусства - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Պաննո՝ Շանթ Ավեդիսյանի դիմանկարներից
Ավեդիսյանի աշխատանքները Միքայելյանների ընտանիքը ձեռք է բերել մի քանի տասնամյակների ընթացքում։ Ընտանիքի գլուխը` Ջորջ Միքայելյանը, որը Եգիպտոսում գրախանութների ցանցի սեփականատեր էր և արվեստների հովանավոր, ամեն կերպ աջակցում էր նկարչին նրա կարիերայի ողջ ընթացքում։
Նրա որդին` Հրաչը, հիշում է, որ մի օր հարցրեց հորը` ինչ են անելու բոլոր այս կտավների հետ։ «Կտեսնես, կտեսնես», – պարզապես պատասխանեց հայրը։
Միքայելյանների հավաքածուն ակներև ցույց է տալիս, թե ինչպես է Շանթը վարպետորեն տարբեր ոճեր փորձարկել։ Հայկական ժողովրդական պարերի ավանդույթներ, եգիպտացի գեղջուկ կանանց կյանք, իսլամական արվեստ ու Եգիպտոսի հնագույն ժառանգություն` սրանք այն թեմաներն են, որ նկարիչն արծարծել է իր կտավներում, լուսանկարներում և հագուստի ձևավորման մեջ։
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Շանթ Ավեդիսյանը հայ փախստականների որդի էր, նրա ընտանիքն ապրում էր Ջորջ Միքայելյանի «Ընթերցողի անկյուն» գրախանութից երկու թաղամաս այն կողմ։
«Շանթը և ես ստուդիաներից մեկում նկարչության մասնավոր դասընթացների էինք հաճախում։ Սակայն Շանթը դասընթացների կարիք չուներ. նա շատ տաղանդավոր էր։ Նա արվեստի գործ կարող էր ստեղծել հաշված վայրկյանների ընթացքում», – հիշում է Միքայելյան եղբայրներից մեկը` արվեստի խորհրդատու Քրիսը։
Ավեդիսյանը մահացել է 2018 թվականին, 67 տարեկան հասակում։
Նրա աշխատանքների շարքում հանդիսատեսի առանձնահատուկ ուշադրությունը գրավում են Եգիպտոսի հայտնի քաղաքական և մշակութային գործիչների` Ֆարուկ թագավորի, Աբդել Հալիմ Հաֆեզի և մյուսների դիմանկարները, որոնք նկարիչը կերտել էր տրաֆարետի բացառիկ տեխնիկայի օգնությամբ։ Արաբական կաուչուկից ստացված իր «ծալազարդ գլուխգործոցների» միջոցով Ավեդիսյանին հաջողվել է ծանոթ կերպարներն ու դեմքերը ներկայացնել փոքր–ինչ անսպասելի կողմից։
Կահիրեում ծնված Շանթը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Իտալիայում։ Մոնրեալում գեղանկարչություն է ուսումնասիրել, իսկ դեկորատիվ արվեստին ու գծանկարչությանը հաղորդակից է դարձել Փարիզում։ Եգիպտացի ճարտարապետ Հասամ Ֆեթիի հետ նրա ծանոթությունը արմատապես փոխեց արվեստի աշխարհի նկատմամբ նրա հայացքները։
Մի օր լրագրողի հարցին, թե Ճապոնիայից բացի, որ երկիրն է հոգեհարազատ ու մոտ նկարչին, Ավեդիսյանը պատասխանել է. «Նախընտրում եմ աշխատել Կահիրեում, ցուցադրվել Բեյրութում և հանգստանալ Հայաստանում»։
1969-ից 2018 թվականներին վարպետի 25 անհատական ցուցահանդես է կազմակերպվել աշխարհի տարբեր երկրներում։
Լրահոս
0