00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան». ԱԺ–ում լեզվակռիվ սկսվեց

© Sputnik / Aram NersesyanՀասմիկ Հակոբյան
Հասմիկ Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Հասմիկ Հակոբյան
Բաժանորդագրվել
Խորհրդարանի նիստը խաղաղ մթնոլորտում չի ընթանում։ Պատգամավորների քննարկման թեման Երևան–Ստամբուլ թռիչքներն են։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարարության առաջարկած «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը, որը նաև «Անռիվա տուր» տուրիստական ընկերության հիմնադիր–տնօրենն է, կարծիք հայտնեց, որ օրենքը բերվում է ոչ թե ՀՀ տնտեսության մասին հոգածությամբ, այլ կոնկրետ երկրի համար։
«Երևան–Ստամբուլ չվերթերը դրա վառ օրինակն են»,– հայտարարեց նա։
© Sputnik / Asatur YesayantsՀռիփսիմե Ստամբուլյան
Рипсиме Стамбулян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Հռիփսիմե Ստամբուլյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ ի պատասխան ԱԺ ամբիոնից ընթերցեց Ստամբուլյանի ղեկավարած ընկերության գովազդը. «Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան։ Սիրով սպասում ենք ձեզ,«Անռիվա տուր»»։
«Տիկին Ստամբուլյան, դուք մանիպուլյացիայի այլ ուղղություն ընտրեք, որովհետև ով ով, բայց դուք գոնե չպիտի այդ թեմայով խոսեք, որովհետև տարիներ շարունակ գումար եք աշխատել մեր հայրենակիցներին Ստամբուլ տեղափոխելով»,– ասաց Հակոբյանը։
ՔՊ անդամ Վաղարշակ Հակոբյանն էլ իր ելույթում հիշեցրեց Երևան–Ստամբուլ չվերթերի տարեգրությունը։
«Առաջին չվերթը նախաձեռնվել է 2003թ–ին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ մեր դաշնակցական գործընկերները արդեն եղել են իշխանության մեջ։ Չվերթը նախաձեռնվել է թուրքական ինչ–որ ընկերության ու հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից։ Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-16թթ–ը, այնուհետև հայաստանյան շուկա է մտել թուրքական «Աթլաս ջեթ» ընկերությունը 2016թ–ին։ Ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռչի հայկական ընկերությունը, դեպի Երևան` թուրքականը։ Սա շարունակվել է մինչև 2019թ–ը, այնուհետև մնացել է միայն թուրքական ընկերությունը` դեպի Երևան կանոնավոր չվերթերով»,– ասաց պատգամավորը` իր ընդդիմադիր գործընկերներին մեղադրելով երեսպաշտության մեջ։
Հարությունյանը շեշտեց, որ այս ուսումնասիրությունը կատարել է 15 րոպեում ու հավելեց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք մի կես ժամ զբաղվենք ձեզանով, ինչ է ստացվելու»։
© Sputnik / Asatur YesayantsՎաղարշակ Հակոբյան
Депутат фракции Гражданский договор Вагаршак Акопян на заседании парламента (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Վաղարշակ Հակոբյան
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Մինչ այդ հայտարարվել էր, որ վերականգնվելու է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը։
Թուրքիայի իշխանությունները Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու իրավունք տվեցին հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն տվեց թուրքական «Pegasus» ավիաընկերությանը։
Լրահոս
0