https://arm.sputniknews.ru/20220119/mirzojany-patmec-te-inch-e-khosel-chavushoghlui-het-stokhvolmum-37722323.html
Միրզոյանը պատմեց, թե ինչ է խոսել Չավուշօղլուի հետ Ստոկհոլմում
Միրզոյանը պատմեց, թե ինչ է խոսել Չավուշօղլուի հետ Ստոկհոլմում
Sputnik Արմենիա
Միրզոյանը պարզաբանեց, որ ԱԳՆ–ն հաղորդագրություն չի տարածել այն հիմքով, որ հանդիպումը պաշտոնական չի եղել։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T17:55+0400
2022-01-19T17:55+0400
2022-01-19T17:56+0400
արարատ միրզոյան
մևլութ չավուշօղլու
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737277_0:121:1600:1022_1920x0_80_0_0_a8484aaff7c9a936552ac24547b5fb24.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բառացի պատմեց, թե ինչ են խոսել Ստոկհոլմում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։«Մենք հանդիպել են ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, ինչպես ընդունված է, այլ ուղղակի մի սրահից մյուսը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը, միասին քայլել ենք։ Մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես.-Բարև ձեզ։-Բարև ձեզ։- Ուրախ եմ ծանոթանալ։- Ուրախ եմ ծանոթանալ։-Մենք տրամադրված ենք կարգավորման։-Մենք էլ ենք տրամադրված կարգավորման։ Կնշանակենք ներկայացուցիչ։- Հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»,– ասաց Միրզոյանը` ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկման, թե Չավուշօղլուն այս հանդիպման մասին մեկնաբանությոսւն էր տվել, իսկ հայկական կողմը ոչինչ չէր հայտնել։«Կարծում եմ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ կարծես թե դրական են»,– եզրակացրեց Միրզոյանը` հավելելով, որ հաղորդագրություն չի տարածվել հենց այն հիմքով, որ հանդիպումը պաշտոնական չի եղել։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
https://arm.sputniknews.ru/20220115/hajastani-ev-turqiaji-nerkajacucichnery-vaghuc-pajmanavvorvel-en-amen-inch-manvojan-37576472.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737277_47:0:1471:1068_1920x0_80_0_0_f29c1fa2045330fd852c58b6f6ccbc76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, մևլութ չավուշօղլու, հանդիպում
արարատ միրզոյան, մևլութ չավուշօղլու, հանդիպում
Միրզոյանը պատմեց, թե ինչ է խոսել Չավուշօղլուի հետ Ստոկհոլմում
17:55 19.01.2022 (Թարմացված է: 17:56 19.01.2022) Միրզոյանը պարզաբանեց, որ ԱԳՆ–ն հաղորդագրություն չի տարածել այն հիմքով, որ հանդիպումը պաշտոնական չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բառացի պատմեց, թե ինչ են խոսել Ստոկհոլմում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
«Մենք հանդիպել են ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, ինչպես ընդունված է, այլ ուղղակի մի սրահից մյուսը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը, միասին քայլել ենք։ Մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես.
-Մենք տրամադրված ենք կարգավորման։
-Մենք էլ ենք տրամադրված կարգավորման։ Կնշանակենք ներկայացուցիչ։
- Հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»,– ասաց Միրզոյանը` ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկման, թե Չավուշօղլուն այս հանդիպման մասին մեկնաբանությոսւն էր տվել, իսկ հայկական կողմը ոչինչ չէր հայտնել։
«Կարծում եմ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ կարծես թե դրական են»,– եզրակացրեց Միրզոյանը` հավելելով, որ հաղորդագրություն չի տարածվել հենց այն հիմքով, որ հանդիպումը պաշտոնական չի եղել։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։