«Անտաղանդ ձախողում»․ փորձագետները՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանելու մասին

© Sputnik / Zara MikaСоучредители ассоциации армянских экспортеров "Экспорт Армения" Эмиль Степанян и Анна Беклярова на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (19 января 2022). Еревaн
Соучредители ассоциации армянских экспортеров Экспорт Армения Эмиль Степанян и Анна Беклярова на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (19 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի հետևել արգելքի կատարմանը, այլև ոչ մի կերպ չի փորձել օգնել տեղական արտադրողներին. արգելքի գործողության առաջին 6 ամիսների ընթացքում պահեստներից թուրքական ապրանքներ են վաճառվել:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Հայաստանի իշխանությունն անտաղանդ կերպով ձախողել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերահսկողությունն ու խայտառակ կերպով այն չեղյալ է հայտարարել, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց Export Armenia փորձագիտական ընկերակցության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների ողջ գործընթացը, ընթացքն ու ավարտը կարելի է գնահատել որպես անհաջող։
© Sputnik / Zara MikaԷմիլ Ստեփանյանը
Соучредитель ассоциации армянских экспортеров Экспорт Армения Эмиль Степанян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (19 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Էմիլ Ստեփանյանը
«Որոշումը ճիշտ էր, թեև ասում են, որ այն կայացվել է քաղաքական պատճառներով։ Բայց մենք կարծում էինք, որ տնտեսական պատճառներով էլ դա ճիշտ է», - ասաց Ստեփանյանը։
Բայց կառավարությունը հետևողական չէր արգելքի վերահսկման, տեղական արտադրության խթանման հարցում։ Իշխանությունը սահմանափակվել է պաշտոնական առաջարկություններով այն մասին, թե որտեղից կարելի է ներմուծել այս կամ այն ապրանքը, ինչը բավարար չէր։ Անհրաժեշտ էր հսկայական սերտ աշխատանք կատարել տեղի արտադրողների հետ, որ նրանց ապրանքները վաճառասեղաններին հայտնվեին։
Թուրքական ապրանքների ներմուծումը շատ ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան Հայաստանի
Ստեփանյանի խոսքով՝ ներկրողները 2 ամսվա ընթացքում (երկու ամիս էր տրվել մինչև սահմանափակումների ուժի մեջ մտնելը), իրենց պահեստները վեց ամսվա համար թուրքական ապրանքներով էին լցրել: Եվ նրանք դրա իրավունքն ունեին։
«Այսպիսով, արգելքի առաջին կես տարում վաճառվում էին նախապես բերված թուրքական ապրանքներ, ինչպես նաև անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքները։ Այսինքն, այդ ժամանակահատվածում հայ արտադրողների համար շուկայում տեղ չի ազատվել»- ասաց Ստեփանյանը։
Միայն վերջին ամիսներին որոշ տեղական արտադրողներ կարողացել են հասնել վաճառակետերին։ Սակայն թուրքական ապրանքների վերադարձից հետո դրանք դուրս կմղեն հայկական ապրանքները։ Թուրքիայում կան պետական աջակցություն, նորարարական մոտեցումներ և արտադրության ավտոմատացում, ինչը նրանց ապրանքներն ավելի մրցունակ է դարձնում։ Ընդ որում, Ստեփանյանի խոսքով, պետք է ոչ թե արգելել Թուրքիայից ներկրումը, այլ այն ոչ ձեռնտու դարձնել։ Բայց արգելքի չեղարկումը «անտաղանդ ու խայտառակ» էր, այդ ամբողջ գործընթացը մեծ ձախողում էր։
Торговые павильоны в подземном переходе площади Гарегина Нжде - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Ինչպես է Հայաստանի տնտեսության վրա ազդել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
«Ինչպե՞ս է կարելի դեկտեմբերի 15-ին խոսել 3-5-ամյա արգելքի մասին, իսկ 2 շաբաթ անց չեղյալ հայտարարել։ Հայ արտադրողները վարկեր էին վերցնում, արտադրություն էին պլանավորում։ Պետք է զգույշ լինել, դա մեսիջ է բիզնեսին», - նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանը, Էկոնոմիկայի նախարարությունն ու Կենտրոնական բանկն իրենց հայտարարություններում չեն կարող իրենց թույլ տալ հակասել միմյանց։ Ավելին, թուրքական ապրանքների ներմուծման արգելքի գնահատման վերաբերյալ բոլոր տվյալները, որոնք ներկայացվել են իշխանության կողմից, եղել են միայն վարկածներ, ոչ մի վերլուծություն չի իրականացվել։
«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեքլյարովան համեմատեց գործընթացն առանց գծագրի տան կառուցման հետ։ Նա օրինակ բերեց Ռուսաստանը, որտեղ կա պետական ռուսական արտահանման կենտրոն, որը զբաղվում է տեղական ապրանքների առաջխաղացմամբ։
© Sputnik / Zara MikaԱննա Բեքլյարովան
Соучредитель ассоциации армянских экспортеров Экспорт Армения Анна Беклярова на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (19 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Աննա Բեքլյարովան
«Կենտրոնը միջոցառումներ է իրականացնում՝ աջակցելով միջին ու սկսնակ արտադրողներին, որ նրանք կարողանան արտահանման դուրս գալ», - ասաց Բեքլյարովան՝ նշելով, որ Հայաստանում նման ինստիտուտ չկա:
Հայաստանում արտադրողներն ամեն ինչ իրենց ուժերով են անում։ Նրանք, իհարկե, սպասում են պետության օգնությանը, բայց պետք է համակարգված աշխատել։
«Խնդիրները ոչ միայն ավտոմատացման (ինչը կտրուկ նվազեցնում է ինքնարժեքը) բացակայությունն է։ Արտադրողների գրեթե 99%-ը կադրերի հետ կապված խնդիրներ ունեն։ Արտադրողները չեն կարող իրենց լավ մարկետոլոգ թույլ տալ, բրենդինգի համար 60 հազար դոլար վճարել և այլն: Պետք է մեխանիզմներ մշակել՝ ինչպես օգնել նրանց կադրերի հարցում, պետք է սովորեցնել մարդկանց», - նշեց Բեքլյարովան։
Մեծ անորոշություն. ապաշրջափակո՞ւմ, թե՞ թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարացում
Այսինքն՝ արտահանողը չգիտի՝ ուր կարելի է դիմել։ Չկա նման մարմին։ Ստեփանյանի խոսքով՝ կա արտաքին առևտրի վարչություն, բայց այնտեղ դրանով չեն զբաղվում։
Անդրադառնալով սուպերմարկետների վաճառասրահներում հայկական ապրանքների վաճառքին՝ Ստեփանյանը նշեց, որ փոքր արտադրողները հայտնի ապրանքանիշների համեմատ շանս չունեն։ Սուպերմարկետները մեծ գումարներ են ստանում ապրանքների գովազդի համար, հայկական փոքր և միջին բիզնեսը նման հնարավորություններ չունի։ Խանութներում փոքր տոկոս են զբաղեցնում միայն շուտ փչացող ապրանքները, օրինակ՝ կաթնամթերքը։
Առանց պետական աջակցության և համակարգային աշխատանքի իրավիճակը չի փոխվի, հայկական փոքր ու միջին բիզնեսը չի կարող իր համար ճանապարհ բացել ոչ միայն արտաքին, այլ նաև տեղական շուկայում։
Լրահոս
0