https://armeniasputnik.am/20220119/arden-patrasti-hajkakan-ats-ner-kan-bta-nakharar-37735463.html
Արդեն պատրաստի հայկական ԱԹՍ-ներ կան․ ԲՏԱ նախարար
Արդեն պատրաստի հայկական ԱԹՍ-ներ կան․ ԲՏԱ նախարար
Խոսքը 2 տեսակի ԱԹՍ-ի մասին է՝ և՛ հետախուզական, և՛ մարտական։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T22:08+0400
2022-01-19T22:08+0400
2022-01-19T22:10+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
բանակ
վահագն խաչատուրյան
նախարար
անօդաչու թռչող սարք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/14/33448058_0:0:1600:901_1920x0_80_0_0_801491dd2dccbc0375fb6918a9fa4911.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանում արդեն կան պատրաստի անօդաչու թռչող սարքեր, դրանք փորձարկումների փուլում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։Նա ընդգծեց, որ խոսքը 2 տեսակի ԱԹՍ-ի մասին է՝ և՛ հետախուզական, և՛ մարտական։ Նախարարը շեշտեց, որ պետությունը հակված է ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ:«Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»,- ասաց Խաչատուրյանը։Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային անօդաչու թռչող սարքը. տեսանյութՆա նշեց՝ պատրաստի ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկում, որից հետո երբ ՊՆ-ն հայտարարի, որ պատրաստ են գնելու դրանք, կկնքվի պայմանագիր, ինչը կնշանակի, որ տվյալ արտադրողը կարող է ավելի մեծ քանակով արտադրել ԱԹՍ–ներ։Ժամկետների մասին ԲՏԱ նախարարը դժվարացավ նշել։
https://armeniasputnik.am/20220115/angam-atsvov-dzhvar-e-khvocel-haj-inzhenerneri-rvobvotzinvvory-4-tari-spasum-e-artadrutjan--37433653.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/14/33448058_188:0:1600:1059_1920x0_80_0_0_9c9496c100307db8dc3bf86e12d91eff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), բանակ, վահագն խաչատուրյան, նախարար, անօդաչու թռչող սարք
Արդեն պատրաստի հայկական ԱԹՍ-ներ կան․ ԲՏԱ նախարար
22:08 19.01.2022 (Թարմացված է: 22:10 19.01.2022) Խոսքը 2 տեսակի ԱԹՍ-ի մասին է՝ և՛ հետախուզական, և՛ մարտական։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանում արդեն կան պատրաստի անօդաչու թռչող սարքեր, դրանք փորձարկումների փուլում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
«Հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները վաղուց են ընթանում։ Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների փուլում են, և կան նաև այնպիսիները, որոնք արդեն պետական փորձակումներ են անցել»,- նշեց Խաչատուրյանը:
Նա ընդգծեց, որ խոսքը 2 տեսակի ԱԹՍ-ի մասին է՝ և՛ հետախուզական, և՛ մարտական։ Նախարարը շեշտեց, որ պետությունը հակված է ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ:
«Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»,- ասաց Խաչատուրյանը։
Նա նշեց՝ պատրաստի ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկում, որից հետո երբ ՊՆ-ն հայտարարի, որ պատրաստ են գնելու դրանք, կկնքվի պայմանագիր, ինչը կնշանակի, որ տվյալ արտադրողը կարող է ավելի մեծ քանակով արտադրել ԱԹՍ–ներ։
Ժամկետների մասին ԲՏԱ նախարարը դժվարացավ նշել։