https://armeniasputnik.am/20220119/babajany-parzabanel-e-te-inchu-eahk-minski-khmbi-hamanakhagahnery-chen-ajcelum-arcakh-37702817.html
Բաբայանը պարզաբանել է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելում Արցախ
Բաբայանը պարզաբանել է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելում Արցախ
ԱԳՆ-ում ծանոթ են համանախագահների հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T12:13+0400
2022-01-19T12:13+0400
2022-01-19T12:22+0400
արցախ
եահկ մինսկի խումբ
դավիթ բաբայան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/847/49/8474975_0:111:2000:1236_1920x0_80_0_0_3fd782d6e0aafd31b6cbaa0b51f34c1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցի համար տարբեր խոչընդոտներ ստեղծել, ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։Նա արձանագրեց, որ արդեն բավական երկար ժամանակ համանախագահները չեն այցելում Արցախ։ Վերջին անգամ նրանք Ստեփանակերտում են եղել 2019 թվականի վերջին։ Այնուհետև եղավ կորոնավիրուսի համաճարակ, որին հաջորդեց 44-օրյա պատերազմն իր հետևանքներով։ Մինսկի խումբը բոլոր կողմերի միջև համաձայնեցված ձևաչափն է. Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ալիևին«Բայց դրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ են։ Գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցը տարածաշրջան։ Իհարկե, մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Երևանում, ինչպես գիտեք, կայացավ հանդիպում Արցախի նախագահի և ՌԴ նորանշանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի (Իգոր Խովաևի -խմբ.) հետ, որին ես նույնպես ներկա էի: Մենք բարձր ենք գնահատում այդ հանդիպումը», - ասաց Բաբայանը ։Նա ընդգծեց, որ վաղ թե ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը պետք է կայանա, և Ստեփանակերտում հույս ունեն, որ այն սարերի հետևում չէ, առավել ևս, որ համանախագահները շահագրգռված են և խոսում են այդ մասին:Բաբայանի խոսքով ՝ ԱԳՆ-ում ծանոթ են համանախագահների հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: Իլհամ Ալիևի տրամաբանությամբ ՝ այդ ձևաչափը պետք է փակվի, սակայն դժվար թե համանախագահ երկրները ենթարկվեն այդ շանտաժին։Հիշեցնենք՝ Ալիևն անցած շաբաթ բավականին հեգնական ձևով էր արտահայտվել ԵՍՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին:«Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ նրանք հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է 30 տարին», - հայտարարել էր Ալիևը։Ադրբեջանի նախագահի խոսքով ՝ համանախագահներն այլևս չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ խնդիրն արդեն լուծված է։
https://armeniasputnik.am/20220118/chenq-karvogh-meknabanel-alievi-hajtararutjunnery-eahk-nakhagahutjuny-minski-khmbi-masin-37664870.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/847/49/8474975_192:0:1881:1267_1920x0_80_0_0_197e14b014dfbc3894fca94f91d6e51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, եահկ մինսկի խումբ, դավիթ բաբայան
արցախ, եահկ մինսկի խումբ, դավիթ բաբայան
Բաբայանը պարզաբանել է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելում Արցախ
12:13 19.01.2022 (Թարմացված է: 12:22 19.01.2022) ԱԳՆ-ում ծանոթ են համանախագահների հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցի համար տարբեր խոչընդոտներ ստեղծել, ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նա արձանագրեց, որ արդեն բավական երկար ժամանակ համանախագահները չեն այցելում Արցախ։ Վերջին անգամ նրանք Ստեփանակերտում են եղել 2019 թվականի վերջին։ Այնուհետև եղավ կորոնավիրուսի համաճարակ, որին հաջորդեց 44-օրյա պատերազմն իր հետևանքներով։
«Բայց դրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ են։ Գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցը տարածաշրջան։ Իհարկե, մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Երևանում, ինչպես գիտեք, կայացավ հանդիպում Արցախի նախագահի և ՌԴ նորանշանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի (Իգոր Խովաևի -խմբ.) հետ, որին ես նույնպես ներկա էի: Մենք բարձր ենք գնահատում այդ հանդիպումը», - ասաց Բաբայանը ։
Նա ընդգծեց, որ վաղ թե ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը պետք է կայանա, և Ստեփանակերտում հույս ունեն, որ այն սարերի հետևում չէ, առավել ևս, որ համանախագահները շահագրգռված են և խոսում են այդ մասին:
Բաբայանի խոսքով ՝ ԱԳՆ-ում ծանոթ են համանախագահների հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: Իլհամ Ալիևի տրամաբանությամբ ՝ այդ ձևաչափը պետք է փակվի, սակայն դժվար թե համանախագահ երկրները ենթարկվեն այդ շանտաժին։
Հիշեցնենք՝ Ալիևն անցած շաբաթ բավականին հեգնական ձևով էր արտահայտվել ԵՍՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին:
«Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ նրանք հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է 30 տարին», - հայտարարել էր Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով ՝ համանախագահներն այլևս չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ խնդիրն արդեն լուծված է։