https://armeniasputnik.am/20220119/hajkakan-koghmn-ir-arajarknern-arel-e-u-spasum-e-adrbejani-ardzaganqin-37717516.html
Հայկական կողմն իր առաջարկներն արել է ու սպասում է Ադրբեջանի արձագանքին. Միրզոյան
Հայկական կողմն իր առաջարկներն արել է ու սպասում է Ադրբեջանի արձագանքին. Միրզոյան
Ինչ առաջարկներ է փոխանցել Միրզոյանը Լավրովին. ՀՀ ԱԳ նախարարը պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ նիստում։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T16:49+0400
2022-01-19T16:49+0400
2022-01-19T17:43+0400
արարատ միրզոյան
հայ-ադրբեջանական
դեմարկացիա
դելիմիտացիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայկական կողմը սահմաններում դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկների փաթեթ է մշակել ու ներկայացրել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջոցով` ադրբեջանականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հաստատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` հունվարի 14-ին ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմից մի շարք առաջարկներ է ստացել։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել շուտով. ՌԴ ԱԳՆ«Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները, մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են ՀՀ վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման ու հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ հայեցակարգի մասին հայտարարվել է նաև Անվտանգության խորհրդի վերջին նիստում։«Շատ գաղտնիքներ բացել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ իմ ներկայացրած մեխանիզմների արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չեն մնա»,– ասաց Միրզոյանը։Նա նաև հայտնեց, որ հայելային հետքաշման առաջարկի հիմքում խորհրդային սահմաններն են։ Թե որ թվականի՝ չբացահայտեց. «Շատ բան ասել չեմ կարող, կարող եմ ասել միայն, որ այս պահին քննարկվող Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանագիծն է, որպես գիծ հետքաշման համար»։Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերի հայելային հետ քաշում իրականացնել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել՝ սահմանների հետագա հստակեցման նպատակով:
https://armeniasputnik.am/20211209/mvoskvan-demarkaciaji-harcervov-zbaghvvogh-handznazhvoghvovi-shutapujt-dzevavvorum-e-aknkalum-36239094.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, հայ-ադրբեջանական, դեմարկացիա, դելիմիտացիա
արարատ միրզոյան, հայ-ադրբեջանական, դեմարկացիա, դելիմիտացիա
Հայկական կողմն իր առաջարկներն արել է ու սպասում է Ադրբեջանի արձագանքին. Միրզոյան
16:49 19.01.2022 (Թարմացված է: 17:43 19.01.2022) Ինչ առաջարկներ է փոխանցել Միրզոյանը Լավրովին. ՀՀ ԱԳ նախարարը պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ նիստում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայկական կողմը սահմաններում դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկների փաթեթ է մշակել ու ներկայացրել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջոցով` ադրբեջանականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հաստատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` հունվարի 14-ին ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմից մի շարք առաջարկներ է ստացել։
«Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները, մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են ՀՀ վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման ու հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ հայեցակարգի մասին հայտարարվել է նաև Անվտանգության խորհրդի վերջին նիստում։
«Շատ գաղտնիքներ բացել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ իմ ներկայացրած մեխանիզմների արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չեն մնա»,– ասաց Միրզոյանը։
Նա նաև հայտնեց, որ հայելային հետքաշման առաջարկի հիմքում խորհրդային սահմաններն են։ Թե որ թվականի՝ չբացահայտեց. «Շատ բան ասել չեմ կարող, կարող եմ ասել միայն, որ այս պահին քննարկվող Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանագիծն է, որպես գիծ հետքաշման համար»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերի հայելային հետ քաշում իրականացնել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել՝ սահմանների հետագա հստակեցման նպատակով: