«Իմ Հրանտ հոպարն էր». Ստամբուլում Դինքի հիշատակի երեկոյին թուրք երիտասարդ է ելույթ ունեցել

© AFP 2022 / ADEM ALTAN«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և «Հանուն Հրանտի, հանուն արդարության» պաստառներով մարդիկ` Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի շենքի մոտ, Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Անկարա
«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և «Հանուն Հրանտի, հանուն արդարության» պաստառներով մարդիկ` Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի շենքի մոտ, Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Անկարա - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հրանտ Դինքի սպանության տարելիցի հետ կապված Sputnik Արմենիան զրուցել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս Հրաչ Չիլինկիրյանի և «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:
Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
Հրանտ Դինքի հիշատակի երեկոյին, որը կայացել է այսօր Ստամբուլում, թուրք երիտասարդ է ելույթ ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Ինչպես ամեն տարի, այս տարի էլ «Ակոս» թերթի խմբագրության առջև ժամը երեքին՝ Հրանտի սպանության ժամին, մի քանի հազար մարդ էր հավաքվել։ Հավաքվածների մեջ հայերն ընդամենը մի քանի հարյուր հոգի էին։ Երկու ելույթ եղավ, մեկը Հրանտի այրին էր՝ Ռաքել Դինքը, իսկ մյուսը` 20-ամյա թուրք երիտասարդ` Նազիմ անունով։ Նա պատմեց, որ հազիվ 5 տարեկան է եղել Հրանտի սպանության ժամանակ, Հրանտը իր ծնողների մտերիմ ընկերն էր, ու ինքը նրան Հրանտ հոպար էր ասում», ֊ պատմեց խմբագիրը։
© REUTERS / DILARA SENKAYA

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» պաստառով կինը Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Ստամբուլ

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» պաստառով կինը Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Ստամբուլ - Sputnik Արմենիա
1/2

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» պաստառով կինը Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Ստամբուլ

© REUTERS / DILARA SENKAYA

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և «Հանուն Հրանտի, հանուն արդարության» պաստառներ, մոմեր ու մեխակներ` Հրանտ Դինքի սպանության վայրում, սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Ստամբուլ

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և «Հանուն Հրանտի, հանուն արդարության» պաստառներ, մոմեր ու մեխակներ` Հրանտ Դինքի սպանության վայրում, սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Ստամբուլ - Sputnik Արմենիա
2/2

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և «Հանուն Հրանտի, հանուն արդարության» պաստառներ, մոմեր ու մեխակներ` Հրանտ Դինքի սպանության վայրում, սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Ստամբուլ

1/2

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» պաստառով կինը Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Ստամբուլ

2/2

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և «Հանուն Հրանտի, հանուն արդարության» պաստառներ, մոմեր ու մեխակներ` Հրանտ Դինքի սպանության վայրում, սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Ստամբուլ

Դինքի սպանության դատական գործի մասին խոսելով՝ Էստուկյանը ասաց, որ որքան էլ նիստերում շոշափվում է ազգայնական խմբակի անունը, թուրքահայ լրագրողի սպանության պատվերը թուրքական պետության ձեռքի գործն է։

«Թուրքիայում հանրությունը գիտի, որ Դինքին պատժել են իր քաջության, իր ազնվության, իր կարծիքը արտահայտելու համար», ֊ ասաց Էստուկյանը։

Նրա կարծիքով՝ Հրանտ Դինքը կողջուներ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ նա միշտ նշում էր, որ երկու ժողովուրդները պետք է իրար հետ քննարկեն իրենց խնդիրները։
Тысячи людей в Стамбуле отдали дань памяти Гранту Динку - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2021
«Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինք
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս Հրաչ Չիլինկիրյանը մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ թուրքահայ համայնքը մինչ օրս վերապրում է 15 տարի առաջ այս օրը Ստամբուլում սպանված լրագրող Հրանտ Դինքի մահը։
«Դա հարված էր ոչ միայն համայնքի, այլև ամբողջ Թուրքիայի՝ հատկապես մտավորականության համար։ Հրանտը միայն հայ ժուռնալիստ չէր, նա Թուրքիայի ժողովրդավարացումը, մարդու իրավունքներն առաջ տանող գլխավոր դեմքերից մեկն էր», –ասում է Չիլինկիրյանը։
Նրա կարծիքով՝ Հրանտ Դինքը ոչ միայն կողջուներ այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող հարաբերությունների կարգավորման գործընթացը, այլ շատ հնարավոր է՝ մասնակցեր դրանց։

«Հրանտը միշտ ասում էր, որ երկու ժողովուրդները պետք է լեզու գտնեն ու կարգավորեն իրենց հարաբերությունները ու իր չափով աշխատանք էր տանում այդ ուղղությամբ։ Նա անպայմանորեն կողջուներ այսօրվա բանակցությունները, ինչու ոչ՝ նաև նրանց մասը կդառնար», ֊ ասում է Չիլինկիրյանը։

Անձամբ Չիլինկիրյանը համաձայն է Դինքի այն մտքի հետ, որ ավելի լավ է խոսել հարևանի հետ, քան չխոսել, քանի որ ո՛չ հարևանն է փոխվելու, ո՛չ էլ աշխարհագրությունը։
«Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարժվի իր շահերից ելնելով, որոնք խոսում են այն մասին, որ ցանկալի է մշակված հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ։ Թուրքերը սև չեն, հայերն էլ՝ սպիտակ, ազգությունից չէ ամեն ինչ կախված, այլ մարդու տեսակից, մենք պետք է կարողանանք խոսել ու հասկանալ իրար», ֊ ասում է գործիչը։
«1.5 միլիոն +1». Դինքի ձայնը լռեցվեց թուրքական պետության ձեռքով. Էստուկյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
ՌԱԴԻՈ
1.5 միլիոն+1. ո՞ւմ ձեռքով լռեցվեց մագնիսական ուժով օժտված Հրանտ Դինքի ձայնը
Հիշեցնենք, որ 2022թ–ի հունվարի 14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այն անցկացվեց Մոսկվայում։ Հայկական կողմը հանդիպումից հետո հայտարարեց, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։
Չիլինկիրյանի կարծիքով՝ միամիտ է սպասելը, որ նման բարդ հարաբերությունները կարող են կարգավորվել մեկ–֊երկու տարում, բայց կարևորը գործընթացը սկսելն է։
Հավելենք, որ թուրքահայ հանրային գործիչ, լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր։ Սպանությունը խորապես քննադատել են նաև միջազգային հանրությունը և օտարերկրյա պետությունների ղեկավարները։
Լրահոս
0