Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք երկրաշարժ է եղել

CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographՍեյսմոգրաֆ
Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Սեյսմոգրաֆ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր` հունվարի 19-ին, Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` օջախը եղել է 10 կմ խորության վրա։

«Տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.37⁰ աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
Սյունիքում երկրաշարժ է եղել
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Վերնաշեն, Շատին և Քարագլուխ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
0