Կենտրոնական բանկը նոր փոխնախագահ ունի. ԱԺ–ն հաստատեց ՔՊ–ի առաջադրած թեկնածուին

© Sputnik / Asatur YesayantsԿենտրոնական բանկ
Կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Կենտրոնական բանկ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հովհաննես Խաչատրյանը 2020թ–ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է։ Նա անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու երեխա։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Խորհրդարանն այսօր 65 կողմ, 5 դեմ ձայներով փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ ԿԲ փոխնախագահի պաշտոնում ընտրեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանին։
Նշենք, որ 39-ամյա Խաչատրյանն այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր, նրան առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
«Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան». ԱԺ–ում լեզվակռիվ սկսվեց
Խաչատրյանն ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, ապա սովորել կառավարման ակադեմիայում, Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում, Հարվարդի բիզնես դպրոցի կոնֆլիկտների կառավարման խմբում։
Խաչատրյանը ստացել է ֆինանսական վերլուծաբանի որակավորում։ Աշխատել է ԿԲ–ում, 2020թ–ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է։ Անկուսակցական է, ամուսնացած, երկու երեխաների հայր։
«Հայաստանը»` դեմ, «Պատիվ ունեմ»–ը` ձեռնպահ. ԱԺ–ն ընդունեց աղմուկ հանած օրինագիծը
Լրահոս
0