00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նրանք շեղբի վրայով են քայլում»․ ինչ է սկսվում Դոնբասում

© REUTERS / Ukrainian Presidential Press Service/Handout via REUTERSПрезидент Украины Владимир Зеленский посетил позиции вооруженных сил вблизи линии соприкосновения в Донбассе (9 апреля 2021). Украина
Президент Украины Владимир Зеленский посетил позиции вооруженных сил вблизи линии соприкосновения в Донбассе (9 апреля 2021). Украина - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Բաժանորդագրվել
Դոնբասում իրավիճակը թեժանում է. ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հայտնում են կանոնավոր գնդակոծությունների մասին, Ուկրաինայի ԶՈւ-ն ծանր տեխնիկա է տեղափոխում, իսկ արևմտյան ԶԼՄ-ները քննարկում են «ռուսական ներխուժման» սցենարները: Ըստ ամենայնի՝ Կիևը եվրոպական և ամերիկյան դաշնակիցների լուռ համաձայնությամբ չի հրաժարվում հարցի ուժային լուծումից։ ՌԻԱ Նովոստի նյութում ընթերցեք այն մասին, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Կրկին կրակոցներ

Դոնբասում ամանորյա տոները համեմատաբար հանգիստ են անցել, հրադադարի ռեժիմը քիչ թե շատ պահպանվել է։ Կիևը ակտիվ մարտական գործողությունների ժամանակը չուներ, նա հետևում էր Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի գործողություններին։ Առաքելության հաջողությունը, կարծես, տպավորել է ուկրաինական իշխանությանը։ Զելենսկին նույնիսկ թուլացրեց ռազմատենչ հռետորաբանությունը և հունվարի 11-ին պատրաստակամություն հայտնեց առարկայական պայմանավորվածություն ձեռք բերել դեէսկալացիայի մասին։
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում. Պուտինը` Ուկրաինայի վրա հարձակման հնարավորության մասին
Բայց զինվորականները չեն շտապում աջակցել գերագույն գլխավոր հրամանատարին. նույն օրը կրակոցները վերսկսվել են։ Կրակ են բացել Դոնեցկի մարզի Նովոլասպա բնակավայրի ուղղությամբ։
Զոհեր չեղան, սակայն քիչ անց ԶՈւ երկու զինվոր պայթել են սեփական ֆուգասի վրա. Դոնբասը վաղուց մեղադրում է Կիևին տեղանքի ականապատման և դիվերսիաների նախապատրաստման մեջ։ ԼԺՀ-ում կարծում են, որ հունվարին «Զապադ» հատուկ նշանակության կենտրոնի մարտիկներին Լուգանսկի մարզի մոտակայք են տեղափոխել:
ԴԺՀ-ում հայտնել են 131-րդ հետախուզական գումարտակի դիպուկահարների հայտնվելու մասին: Ակնհայտ է, որ Կիևը երկարատև դիրքային պատերազմի պայմաններում որոշել է հակառակորդին լարվածության մեջ պահել անհանգստացնող կրակով և շփման գծի ողջ երկայնքով լարվածության օջախներ ստեղծելով։ Հաճախացել են նաև հրետակոծությունները. անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունների ուղղությամբ խոշոր տրամաչափի ավելի քան 20 կրակոց է արձակվել։
Официальный представитель госдепартамента США Джон Кирби - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Պենտագոնը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար պատրվակ փնտրելու մեջ
Բացի այդ, ԶՈւ-ն ռազմաճակատին ծանր տեխնիկա է մոտեցնում։ Դոնեցկի ժողովրդական միլիցիայի հետախուզությունը հայտնաբերել է «Օսա» 9К33 զենիթային հրթիռային համալիրը Անդրեևկայի բնակելի թաղամասերի մոտ, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ Մանգուշա արվարձանային շրջանում, ինչպես նաև երեք 2C3 «Ակացիա» 152 միլիմետրանոց ինքնագնաց հաուբից Վոլոդարսկու մարզի մոտակայքում։ Ընդ որում, դա փորձում են թաքցնել ԵԱՀԿ դիտորդներից. եվրոպական հետախույզ դրոնները խլացվում են ՌԷՊ-ի միջոցներով և նույնիսկ գնդակոծվում են։

Հրահանգիչներն Արևմուտքից

Հավանաբար ուկրաինական իշխանություններն այս կերպ ուզում են դաշնակիցների ուշադրությունը հրավիրել իր վրա Ռուսաստանի և Արևմուտքի բանակցությունների ֆոնին: Սակայն նրանց մասին առանց դա էլ չեն մոռանում։ Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը ԵՄ գործընկերների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ առաջարկել է Ուկրաինայում Եվրամիության ռազմական առաքելություն ստեղծել: Նրան պաշտպանել է եվրոպական դիպլոմատիայի ղեկավար Ժոզեպ Բորելը ու ճշտել, որ Բրյուսելը պլանավորում է այնտեղ մասնագետներ ուղարկել «բարձր մակարդակի զինվորական կադրեր» պատրաստելու համար:
«Ի՞նչ է Եվրամիությունը ուսուցանելու ուկրաինացիներին, - հարցնում է ռազմական փորձագետ Յուրի Կոտենոկը, - ՆԱՏՕ-ական հարձակումնե՞ր։ Բայց ամերիկացիները, բրիտանացիները, կանադացիներն արդեն յոթ տարի է դա են անում Յավորովսկի և այլ զորավարժարաններում։ Օչակովում, Նիկոլաևում նոր ռազմական օբյեկտները են կառուցում, նման հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, որ Արևմուտքը դիտարկում է Ուկրաինան որպես պլացդարմ, Ռուսաստանին դիմակայության կետ։ Այդ տարածքը օկուպացված է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև դրա արբանյակների կողմից, որոնք կատարում են Վաշինգտոնի հրահանգները»։
Ամերիկացիներն էլ են պատրաստվում ուժեղացնել Ուկրաինային ԶՈւ-ն։ ԶԼՄ-ները, հղում անելով հետախուզության և ազգային անվտանգության մարմինների հինգ նախկին աշխատակիցներին, գրել են, որ ԿՀՎ-ն վերահսկում է գաղտնի ծրագիրը, որով ԱՄՆ-ում ինտենսիվորեն էլիտար ուկրաինական հատուկջոկատայինների են պատրաստում։

Կարմիր գծերը

Ընդ որում՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն դադարում խոսել առաջիկայում «Կրեմլի ագրեսիայի» մասին։ Ամերիկյան The New York Times թերթը օրերս հայտնել էր փետրվարին ռուսական հարձակման մասին։ Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները խոսում էին դեկտեմբերի վերջի, հունվարի կեսերի ու հունվարի վերջի մասին: Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով՝ Վաշինգտոնն իբր Մոսկվայի կողմից սադրանքներ նախապատրաստելու ապացույցներ ունի՝ «ներխուժումն» արդարացնելու համար։
Կրեմլը պնդում է՝ նման մտադրություն չկա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ զորքերն Ուկրաինայի հետ սահմանին գտնվում են սեփական անվտանգությունն ապահովելու համար ու բացառապես ի պատասխան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության:
Президент РФ Владимир Путин перед началом выступления с ежегодным посланием Федеральному Собранию - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Դոնբասյան ակնարկներն ու Լուկաշենկոյի պաշտպանությունը․ փորձագետները՝ Պուտինի ուղերձի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ փակ ռեժիմով չի սպառնացել ուկրաինացիներին։ «Իսկ պարոն Զելենսկին ու նրա համախոհները դա ուղղակիորեն անում են։ Մենք շատ լավ հասկանում ենք այն ամենը, ինչ անում է Արևմուտքը այդ իշխանությանը զենք մատակարարելու առումով, նրա մոտ լրացուցիչ գայթակղություն է ստեղծում անցնել Ուկրաինայի արևելքում հարցերի լուծման ուժային միջոցներին։ Հասկանալի պատճառներով մեզ համար դա բացարձակապես անընդունելի է»,- ընդգծել է Լավրովը։
Ռուսաստանը չի համաձայնի նաև իր սահմաններում՝ Ազովի ծովում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի և բազաների հայտնվելու հետ։ Հարևան երկրում հարվածային սպառազինությունը ևս մեկ կարմիր գիծ է։ Լավրովը խորհուրդ է տվել արևմտյան գործընկերներին վերընթերցել 1999-ին Ստամբուլում ընդունված Եվրոպական անվտանգության խարտիան:
Դոնբասի հակամարտության գոտում ԱԹՍ-ներ կարող են օգտագործել միայն ԵԱՀԿ դիտորդները. Զախարովա
«Այն, ինչ հիմա հայտարարում և անում է Արևմուտքը, կոպտագույն խախտում է այն պարտավորությունները, որ նրանք ստանձնել էին այն ժամանակ»,- ընդգծել է նա:
Այս փաստաթղթում ձևակերպված է XXI դարում միջազգային հանրության անվտանգության հայեցակարգը։ Հիմքում երկու սկզբունք կա՝ հավաքականության սկզբունք, որի դեպքում «յուրաքանչյուր մասնակից պետության անվտանգությունն անքակտելիորեն կապված է բոլորի անվտանգության հետ», ու «միջազգային խաղաղության պահպանման համար ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջնահերթ պատասխանատվության» սկզբունք: Խարտիան ընդունել է 54 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, սակայն Եվրոպայում ՆԱՏՕ-ի դերն այնտեղ ոչ մի կերպ հիշատակված չէ։
Լրահոս
0