https://arm.sputniknews.ru/20220119/omikrvonic-hetvo-kvorvonavirusi-nvor-manreahimqer-khajtnven-ahk-ghekavar-37696905.html
«Օմիկրոնից» հետո կորոնավիրուսի նոր մանրէահիմքեր կհայտնվեն. ԱՀԿ ղեկավար
«Օմիկրոնից» հետո կորոնավիրուսի նոր մանրէահիմքեր կհայտնվեն. ԱՀԿ ղեկավար
Sputnik Արմենիա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կարևորել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի հետ կապված իրավիճակի գնահատումը: 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T10:15+0400
2022-01-19T10:15+0400
2022-01-19T10:18+0400
կորոնավիրուս
«օմիկրոն» շտամ
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37608981_0:0:1600:901_1920x0_80_0_0_2f6992aaf01ca4dccc46e7d208764298.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումից հետո կարող են ի հայտ գալ Covid-19–ի նոր տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը։«Այս համավարակի ավարտը դեռ չի երևում, և հաշվի առնելով, որ «Օմիկրոնն» անհավանական կերպով տարածվում է ամբողջ աշխարհում, հնարավոր է, որ կորոնավիրուսի նոր տարբերակներ էլ ի հայտ գան»,– ասել է նա։ԱՀԿ–ի գլխավոր տնօրենը շեշտել է նոր մանրահիմքերի հետ կապված իրավիճակը գնահատելու կարևորությունը:Նրա խոսքով` չնայած «Օմիկրոնը» համեմատաբար ավելի թեթև ընթացք է ունենում, այդուհանդերձ սխալ է կարծել, որ դա թեթև հիվանդություն է, քանի որ այդ մանրէահիմքով վարակվածները կարող են և՛ հոսպիտալացվել, և՛ մահանալ։B.1.1.529 շտամը, որը հայտնի է նաև որպես «Օմիկրոն», հայտնաբերել են նոյեմբերի վերջին Բոստվանայում և ՀԱՀ–ում։ Այն տասնյակ մուտացիաներ է պարունակում S սպիտակուցի մեջ, որն անհրաժեշտ է պաթոգենին բջջիջների վարակման համար։ Գիտնականների կարծիքով` գենոմում առկա մի շարք փոփոխություններ մատնանշում են այն, որ այս տարբերակը կայուն է հիվանդությունը տարածների և պատվաստվածների պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ։Փորձագետները կարծում են, որ «Օմիկրոնով» կարող են վարակվել արդեն իսկ հիվանդացածներն ու պատվաստվածները, իսկ ախտանշանները տատանվում են հոգնածությունից մինչև գլխացավեր ու մարմնում առկա դիսկոմֆորտ։«Օմիկրոն» է հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, այդ թվում` Ռուսաստանում։ Ռոսպոտրեզբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ավելի վաղ նշել էր, որ նոր մանրէահիմքի վարակունակությունը 3-7 անգամ բարձր է նախորդներից։ Ինկուբացիոն շրջանը 2-5 օր է։«Մենք պետք է պատրաստվենք հաջորդ համավարակին». ՄԱԿ–ի գխավոր քարտուղար
https://arm.sputniknews.ru/20220118/gamaleaji-anvan-kentrvony-omikrvony-chezvoqacnvogh-hakamarminneri-test-e-mshakum-37662626.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37608981_166:0:1589:1067_1920x0_80_0_0_22710fc000569d4b92b70237f897c870.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, «օմիկրոն» շտամ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
կորոնավիրուս, «օմիկրոն» շտամ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
«Օմիկրոնից» հետո կորոնավիրուսի նոր մանրէահիմքեր կհայտնվեն. ԱՀԿ ղեկավար
10:15 19.01.2022 (Թարմացված է: 10:18 19.01.2022) Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կարևորել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի հետ կապված իրավիճակի գնահատումը:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումից հետո կարող են ի հայտ գալ Covid-19–ի նոր տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը։
«Այս համավարակի ավարտը դեռ չի երևում, և հաշվի առնելով, որ «Օմիկրոնն» անհավանական կերպով տարածվում է ամբողջ աշխարհում, հնարավոր է, որ կորոնավիրուսի նոր տարբերակներ էլ ի հայտ գան»,– ասել է նա։
ԱՀԿ–ի գլխավոր տնօրենը շեշտել է նոր մանրահիմքերի հետ կապված իրավիճակը գնահատելու կարևորությունը:
Նրա խոսքով` չնայած «Օմիկրոնը» համեմատաբար ավելի թեթև ընթացք է ունենում, այդուհանդերձ սխալ է կարծել, որ դա թեթև հիվանդություն է, քանի որ այդ մանրէահիմքով վարակվածները կարող են և՛ հոսպիտալացվել, և՛ մահանալ։
B.1.1.529 շտամը, որը հայտնի է նաև որպես «Օմիկրոն», հայտնաբերել են նոյեմբերի վերջին Բոստվանայում և ՀԱՀ–ում։ Այն տասնյակ մուտացիաներ է պարունակում S սպիտակուցի մեջ, որն անհրաժեշտ է պաթոգենին բջջիջների վարակման համար։ Գիտնականների կարծիքով` գենոմում առկա մի շարք փոփոխություններ մատնանշում են այն, որ այս տարբերակը կայուն է հիվանդությունը տարածների և պատվաստվածների պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ։
Փորձագետները կարծում են, որ «Օմիկրոնով» կարող են վարակվել արդեն իսկ հիվանդացածներն ու պատվաստվածները, իսկ ախտանշանները տատանվում են հոգնածությունից մինչև գլխացավեր ու մարմնում առկա դիսկոմֆորտ։
«Օմիկրոն» է հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, այդ թվում` Ռուսաստանում։ Ռոսպոտրեզբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ավելի վաղ նշել էր, որ նոր մանրէահիմքի վարակունակությունը 3-7 անգամ բարձր է նախորդներից։ Ինկուբացիոն շրջանը 2-5 օր է։