https://arm.sputniknews.ru/20220119/qreakataroghakan-himnarki-tsarajoghi-mot-hajtnabervel-en-tmramijoc-ev-argelvats-irer-37708928.html
Քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերվել են թմրամիջոց և արգելված իրեր
Քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերվել են թմրամիջոց և արգելված իրեր
Sputnik Արմենիա
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողը ձերբակալվել է։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T14:19+0400
2022-01-19T14:19+0400
2022-01-19T14:19+0400
ձերբակալություն
թմրանյութ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հեռախոս
մարիխուանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37707316_0:0:1100:619_1920x0_80_0_0_f6e515d1519ec733a7fd8458d951d53b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերել են թմրամիջոց և արգելված իրեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։Նշվում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել նույն հիմնարկի մի շարք ծառայողների: Իրականացվող գործողությունների ընթացքում զննության ենթակա ծառայողներից մեկը փորձել է արգելված առարկաներ աննկատ թաքցնել պահարանում, սակայն նրան չի հաջողվել ավարտին հասցնել գործողությունը, և նրա մոտ առկա առարկաներն առգրավվել են:Զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ ծառայողը փորձել է թաքցնել 3 բջջային հեռախոս և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 56 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ: Ծառայողը բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածները գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողը ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն։
https://arm.sputniknews.ru/20220113/marikhuana-ktrvats-larer-sevan-qkh-um-pvordzel-en-argelvats-irer-iracnel-37468018.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37707316_183:0:1008:619_1920x0_80_0_0_f7c37895acb296697e563e978b5956c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ձերբակալություն, թմրանյութ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հեռախոս, մարիխուանա
ձերբակալություն, թմրանյութ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հեռախոս, մարիխուանա
Քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերվել են թմրամիջոց և արգելված իրեր
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողը ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերել են թմրամիջոց և արգելված իրեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայությունից։
Նշվում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել նույն հիմնարկի մի շարք ծառայողների: Իրականացվող գործողությունների ընթացքում զննության ենթակա ծառայողներից մեկը փորձել է արգելված առարկաներ աննկատ թաքցնել պահարանում, սակայն նրան չի հաջողվել ավարտին հասցնել գործողությունը, և նրա մոտ առկա առարկաներն առգրավվել են:
Զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ ծառայողը փորձել է թաքցնել 3 բջջային հեռախոս և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 56 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ: Ծառայողը բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածները գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողը ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն։