00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանները խեղաթյուրել են հանցագործության դեպքի հանգամանքները և վախեցրել տուժածին

© Sputnik / Asatur YesayantsПодвеска в виде крестика в полицейской машине на перекрытом оппозиционерами проспекте Баграмяна (1 марта 2021). Еревaн
Подвеска в виде крестика в полицейской машине на перекрытом оппозиционерами проспекте Баграмяна (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Բաժանորդագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն 2016 թվականին տեղի ունեցած դեպք է բացահայտել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ոստիկանության 2 աշխատակցի գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«Մեսրոպ Անտոնյանը, 2016 թվականի ընթացքում աշխատելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնում, ՀՀ ոստիկանության պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, խեղաթյուրել քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի իրական հանգամանքները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Ա. Սահակյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության տեսուչներ Մեսրոպ Անտոնյանն ու Արման Սուքիասյանը, ձեռնպահ մնալով կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ ծառայողական պարտականությունները կատարելուց, նյութական օգուտ ստանալու շահադիտական նպատակով տուժողին հայտնել են, որ հիշյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար անհրաժեշտ է խեղաթյուրել դեպքի իրական հանգամանքները:
Արամ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Դատախազությունը նախկին նախարարի գործը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե
Արթուր Սահակյանը, նախապես տեղեկացված լինելով, որ իրեն մարմնական վնասվածք պատճառած անձի մերձավորները պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության ծառայողների հետ` նյութերի ընթացքը հօգուտ իրական վնասվածք հասցնողի լուծելու շուրջ և վախենալով խոչընդոտելու դեպքում իր ընտանիքի անդամներին վնաս հասցնելու վերաբերյալ սպառնալիքներից, ենթարկվել է Արման Սուքիասյանի ու Մեսրոպ Անտոնյանի հրահանգներին:
Արդյունքում տեսուչ Անտոնյանը տուժողի բացատրությունում և դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև վերջինս վիճաբանել է իր խանութ այցելած անծանոթ հաճախորդի հետ, որի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ անզգուշությամբ վնասվածք է ստացել: Ընդ որում` ոստիկանության մյուս տեսուչի` Արման Սուքիասյանի թելադրանքով տուժողը բացատրության մեջ արձանագրել է իրականում վիճաբանության դեպքի հետ առնչություն չունեցած այլ անձի տվյալներ` նշելով, թե իբր նա է վնասվածք պատճառել։

Բացի այդ, այլ անձանց օժանդակությամբ համապատասխան բժշկական հիմնարկից ստացվել է կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանք, որի հիման վրա տրվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ Ա. Սահակյանին պատճառվել է միջին ծանրության վնաս, այն դեպքում, երբ վերջինիս իրականում պատճառվել է ծանր վնաս` ձախ աչքի տեսողության կորստի հատկանիշով:

Մեսրոպ Անտոնյանի գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են Ա. Սահակյանին վնասվածք պատճառելու իրական հանգամանքները, այն կատարած, ինչպես նաև դեպքին մասնակից անձանց ինքնությունները, որոնք ազատվել են քրեական պատասխանատվությունից: Նախադրյալներ են ստեղծվել նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար:
Հայաստանում կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Մեսրոպ Անտոնյանին և Արման Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել: Քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու և Համաներման մասին օրենքն ընդունվելու կապակցությամբ:
Մեսրոպ Անտոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել ՀՌՀ-ում հնարավոր չարաշահումների դեպքով
Լրահոս
0