Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ

© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների և խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել ազատ և արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում: Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարևորագույն հիմնասյուներից է:
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կոնկրետ ոլորտներում Հայաստանի օրենսդրական մի շարք բարեփոխումներ:
Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Քննարկվել են նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը. Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն և առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին և նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման և համապատասխան բանաձեւի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար:
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (19 հունվարի, 2022թ). Վաշինգտոն
Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քեվին ՄըքՔարթին, հանրապետականներ Դևիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը և Աննա Էշուն:

Լրահոս
0