00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն մտադիր է պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին

© AP Photo / Sergei GritsՈւկրաինացի զինվորականները Մարիուպոլի մերձակայքում
Ուկրաինացի զինվորականները Մարիուպոլի մերձակայքում - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Ուկրաինացի զինվորականները Մարիուպոլի մերձակայքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մինչ արևմտյան էլիտաները «փրկում են» Ուկրաինան Ռուսաստանից՝ հսկայական տեղեկատվական աղմուկ բարձրացնելով բոլոր արժանահավատագույն ԶԼՄ-ներում, ամերիկացի զինվորականները սառնասրտորեն իրենց գործն են անում։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

ՆԱՏՕ-ի Միացյալ ռազմական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը բողոքում է Եվրոպայում ժամանակակից ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռների և լիցքավորող ինքնաթիռների պակասությունից։ Դրանք կարող էին ՆԱՏՕ-ի համար առավելություն ապահովել օդում։ Ո՞ւմ հանդեպ առավելություն։ Բնականաբար, ոչ Ուկրաինայի։ Գեներալ Բրիդլավը Ռուսաստանի դեմ պատերազմ է ծրագրել։
Ի դեպ, նա մի անգամ արդեն աչքի է ընկել այդ ճակատում։ 2014թ․-ին, երբ ՆԱՏՕ-ի Օդային ուժերի հրամանատարն էր, գեներալը հաջողացրել էր չնկատել Ղրիմում «քաղաքավարի մարդկանց» վայրէջքը։ Այն ժամանակ նա խիստ կատաղել էր։
Ռուսաստանի կողմից առանց տարբերանշանների զորքերի օգտագործումը, նշում էր նա, «երբևէ մեր տեսած ամենազարմանալի բլիցկրիգն էր»։ Երևում է՝ ներկայիս իրավիճակը նա ընկալում է որպես խաղը շահելու հնարավորություն։
Հադսոնի համալսարանի՝ Պենտագոնի համար աշխատող վերլուծաբաններն առաջարկում են շատ արագ միջին հեռահարության ամերիկյան հրթիռներ տեղակայել Ռուսաստանի սահմանների երկայնքով և ՆԱՏՕ-ի զորքերն ուղարկել Սուվալկիի միջանցքը գրավելու։ Սակայն Սուվալկի միջանցքը 65 կիլոմետր տարածք է Բելառուսի և Կալինինգրադի մարզի միջև։ Այնտեղ մի կողմից Լիտվան է, մյուս կողմից՝ Լեհաստանը։ Պարզապես քարտեզին նայեք։ Ի՞նչ կապ ունի այստեղ Ուկրաինան։
Իրականում վաղուց արդեն ոչ ոք չի էլ ձևացնում։ Իրականում Ուկրաինան իսկապես կապ չունի։ Ամերիկացիները Ռուսաստանի դեմ պատերազմի են ծարավ։ «Զսպումը» պարզապես քաղաքավարի այլաբանություն է։ Իսկ Ուկրաինան, ինչպես և Մերձբալթյան երկրները, ԱՄՆ-ն կօգտագործի ըստ անհրաժեշտության։ Տարածքը՝ որպես ռազմական գործողությունների թատերաբեմ։ Բնակչությունը՝ որպես թնդանոթի միս։ Այդ երկրների ղեկավարությունը՝ որպես տեղական գաուլայթեր (Գերմանիայի նացիստական կուսակցության՝ մարզային մակարդակի բարձրագույն պաշտոնյա – խմբ.)։
Официальный представитель госдепартамента США Джон Кирби - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Պենտագոնը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար պատրվակ փնտրելու մեջ
Բայց չէ՞ որ այս ամենը պարզապես հուլունքներ են վայրենիների համար։ Այդ հուլունքների համար վճարելը շատ թանկ է նստում։ Լավ է այնպիսի ամերիկյան գաղութների համար, ինչպիսին Թայվանն է։ Նրանք «հարկը» վճարում են կիսահաղորդիչներով և միկրոչիպերով, ամերիկյան կորպորացիաներին դրանք «հատուկ» գներով վաճառելով։ Սակայն Ուկրաինան այսօր այնքան է աղքատացել, որ ոչինչ չունի անդրօվիկանոսյան տերերին առաջարկելու։ Ստիպված է լինելու տուրքը վճարել սեփական քաղաքացիների կյանքով։
Ուկրաինայի փրկությունը Ռուսաստանից՝ արևմտյան գործընկերների կատարմամբ, պարզապես շշմեցուցիչ է։ Թվում է՝ խաղաղության տանող ճանապարհը բանակցություններն են, համաձայնությունների մշակումն ու դրանց հետևելը։ Բայց չէ, դուք չեք հասկանում, սա ուրիշ բան է։
Ամերիկացիները ուկրաինացիներին են ուղարկում իրենց «Ջավելինները», անգլիացիները՝ հակատանկային հրթիռները։ Կանադացիները՝ իրենց հատուկ ջոկատայիններին։ ԿՀՎ աշխատակիցները մարզում են ուկրաինացի զինվորականներին։ Անգամ գերմանացիները (գերմանացիները, Կա՛ռլ) միացել են այս զվարճանքին։ Նրանք բժշկական օգնություն են ապահովում ուկրաինացի զինվորականների համար։ Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ «զինվորականներին»։ Իրականում՝ պատժիչներին, որոնք ցածր գնով պատրաստ են ոչնչացնել սեփական հայրենակիցներին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարին ծաղրում են «զրահակրծկալի» համար. լուսանկար
«Փառք Ուկրաինային։ Հերոսներին՝ փառք»,-գոռում են այդ խեղճերը։ «Ըհը-ըհը», քմծիծաղով գլխով են անում արևմտյան գործընկերները և նրանց քարշ տալիս դեպի անդունդ։
Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Ուկրաինայի դանդաղ, բայց համառ օկուպացիա է ընթանում արևմտյան երկրների կողմից՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ Այո, օգտագործվում են տեղական վարձկանները՝ հռչակավոր «տերբատները»։ Նրանց, ի դեպ, հենց նոր են մարտական զենքեր տրամադրել։ Տեղական քրեականներին իրենց նպատակների համար օգտագործելը ցանկացած օկուպանտի համար ընդունված մարտավարություն է։ Ոչ մի նոր բան դրանում չկա։
Ուկրաինային ղեկավարների պարզամիտ խորամանկությունը, որին մենք լավ ծանոթ ենք, կայանում է նրանում, որ մեկ քայլ առաջ է պետք մտածել։ Իսկ ահա երկու քայլն արդեն նրանց ուժերից վեր է։ 2014թ․-ին նրանք այսպիսի մի քայլ էին մտածել․ մենք ամերիկացիների տակ կգնանք, նրանք մեզ կկերակրեն-կխմացնեն, իսկ մենք Ռուսաստանի զոհ կխաղանք ու կցնծանք։ Կգոռանք «Պատերա՜զմ է, պատերա՜զմ», իսկ ինքներս պատերազմում չենք երևա։ Հանճարեղ է, չէ՞։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Մենք շանսեր չունենք. Պուտինը` Ուկրաինայում առողջ ուժերի հետ աշխատելու մասին
Ընկերներն ու հարևանները հաշվի չեն առել, որ ամերիկացիները տարբերակները շատ ավելի լավ են հաշվում։ Ահա այն՝ պատերազմը, հասցրել են ուղիղ նրանց շեմին և քշում են այդ ուղղությամբ սովի ու ցրտի սպառնալիքով։ Որոշելով խաբել բոլորին, և առաջին հերթին՝ Ռուաստանին, ուկրաինացիները նորից ընկան իրենց իսկ լարած պարզունակ թակարդը։
Իսկ հետո՞։ Հը՞, տղաս, օգնեցի՞ն քեզ քո լեհերը։ Մի վայրկյան պատկերացնենք, որ 2014թ․-ին Ուկրաինան չզարգացներ Մայդանը և Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ պահպաներ։ Ողջ կմնար առնվազն տասնհինգ հազար մարդ, որոնք այդ ժամանակից ի վեր զոհվել են ռազմական բախումների ընթացքում։ Երկրի տնտեսությունն անդունդը չէր գլորվի, երկիրն ինքն էլ ամբողջական կմնար։ Գազի գինը կլիներ մոտ նույնքան, որքան Ռուսաստանում, այսինքն՝ ներկայիս գներով գրեթե զրոյական։ Ստիպված չէին լինի «պատրաստվել հողին»։
Ախ հա, «առանց վիզան» չէր լինի։ Լսեք, դա նորմա՞լ գին է «անվիզայի» համար։ «Շենգենն» ախր ընդամենը 35 եվրո արժե։ Արժե՞ դրա համար սեփական քաղաքացիների կյանքով վճարել։ Այնքան էլ խելացի բիզնես-ռազմավարություն չէ, համաձայն չե՞ք։ Պարադոքսն այն է, որ աշխարհի միակ երկիրը, որին իսկապես հետաքրքրում էր Ուկրաինան՝ իր անկրկնելի մթնոլորտով, երգերով և վարենիկներով, Շեվչենկոյով ու Դովժենկոյով, միշտ էլ միայն Ռուսաստանն է եղել։ Մնացած ամբողջ աշխարհի համար դա անհասկանալի տարածք է, որը ժամանակին անջատվել է Ռուաստանից և կախված է մնացել ինչ-որ տեղ անցյալում։ Լքված տեղ, ոչ մեկի հողը։ Պարզապես մեղք է այն չօկուպացնելը։
ԱՄՆ-ն մտադիր չէ Ուկրաինայում հարձակողական զենք տեղակայել. Ուշակով
Ինչպե՞ս են արևմտյան օկուպանտները վերաբերվում տեղի բնակչությանը։ Որպես ֆլորայի և ֆաունայի տարատեսակի, որն անհրաժեշտության դեպքում կարելի է զանգվածաբար անէացնել՝ առանց դույզն-ինչ կասկածի և խղճի խայթի։ Դոնբասում հիանալի հիշում են երիտասարդ գվադիականների պատմությունը։ Կիևում հիշում են Բաբի Յարը։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր, որպես օկուպանտների օգնական հանդես էին գալիս բանդերական-հանցագործները։ Ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, այսօր էլ մեզ ապշեցնում է տեղի ունեցողի արյունարբու, անզուսպ դաժանությունը։
Ուկրաինայի Զինված ուժերի համար սովորական է դարձել դպրոցները որպես կրակակետեր օգտագործելը։ Ուկրաինական հրետանին Դոնբասի հարյուրավոր խաղաղ բնակիչների է ոչնչացրել։ Տասնյակ մարդիկ են կենդանի այրվել Օդեսայի Արհմիությունների տանը ու մոռացվել։ «Գորլովյան տիրամոր»՝ օրը ցերեկով իր փոքրիկի հետ սպանված երիտասարդ մոր լուսանկարները տեսել է ամբողջ աշխարհը։
Իսկ այսօր Գորլովկայից ոչ հեռու ամերիկացի գործընկերները թունավոր նյութեր են բերում, իսկ դրանց հետ միասին իրենց լրագրողների մի ամբողջ դեսանտ են իջեցնում։ Ավելի ճիշտ՝ երբ ամերիկացի զինվորականները Դոնբասի քաղաքներում թունավորեն խմելու ջուրը, նրանց սնած լրագրողները ճիշտ պատկեր կապահովեն ԶԼՄ-ներում և ամեն ինչում կմեղադրեն Ռուսաստանին։
Կապիտոլիում - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի թեմայով. Սպիտակ տան ներկայացուցիչ
Կատարվող դեպքերի հրեշավոր դաժանության և ինչ-որ մշտական անիրականության զգացողությունը Ուկրաինայի ժամանակակից ոճն է, նրա իսկապես բացառիկ նոու-հաուն։
Արյան գետեր, մասնատված մարմիններ, և միաժամանակ անվերջանալի կեղծ ոռնոցներ «հերոսների», շումերների, Բանդերայի մասին։ Կուռք դարձած նույնիսկ ոչ թե երկմտությունը, այլ եռամտությունը, երբ մարդիկ մտածում են ռուսերեն, խոսում՝ ուկրաիներեն, իսկ ազնվորեն խոսում են միայն հայհոյանքի լեզվով։ Նողկալի երկերեսանիություն, երբ երկիրը ղեկավարող խորհրդային հրեան հրապարակավ փառաբանում է ֆաշիստներին։
«Օպերետկա է»,-ժամանակին փնթփնթում էին «Սպիտակ գվարդիայի» ռուս հերոսները այն թեմայով, ինչ կատարվում էր 1918 թվականի Կիևում։ Նույնատիպ արյունոտ օպերետ էր ընթանում Ուկրաինայի օկուպացված տարածքներում նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Այժմ մեր աչքի առաջ երրորդ գործողությունն են խաղում, և անհասկանալի է, թե ինչն է ավելի սոսկալի՝ իսկական արյո՞ւնը, թե՞ մեր «չեղբայրների» ծաղրածուական ծամածռությունները, որոնք շարունակ հույս ունեն ինչ-որ կերպ խաբել, դուրս պրծնել, խորամանկել, ժամանակին թռնել։
Ռուսաստանն ԱՄՆ-ին դուրս է մղել զենքի համաշխարհային շուկայից. ԶԼՄ
Ամերիկյան ռեժիմն անքուն-անդադար մոլորակին վախեցնում է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժումով»։ Սպիտակ տունը՝ Ջեն Փսակիի շուրթերով, արդեն նույնիսկ ամսաթիվն է նշանակել․ փետրվարյան մի օր։ Բայց չէ՞ որ, ըստ էության, ամերիկացի և եվրոպացի գործընկերների ներխուժումը Ուկրաինա շատ ավելի վաղ է սկսվել, գրեթե երկրի «անկախություն» ձեռք բերելուց անմիջապես հետո։ Եվ ինչպիսի՞ն է գործընկերների տակ նրա երեսնամյա կյանքի արդյունքը։
Գրեթե կիսով չափ պակասած բնակչություն։ Տնտեսական փլուզում, որին վերելքի փոխարեն հաջորդում է հերթական փլուզումը։ Հսկայական տարածքների կորուստ։ Մի խոսքով՝ հավաքական ինքնասպանություն, որը մի փոքր ձգձգվում է ժամանակի մեջ։ Ակնհայտ է, որ արևմտյան գործընկերները ձանձրացել են և որոշել են արագացնել գործընթացը։
Ռուսաստանը, իհարկե, իր բոլոր եղբայրներին կփրկի։ Այստեղ կասկած չկա։ Բայց ո՞վ կփրկի ուկրաինացիներին իրենք իրենցից։
Լրահոս
0