Արձակուրդ կստանան միայն պատվաստված զինծառայողները. կառավարությունը որոշում ընդունեց

© Photo : official site of the MoD of RAՀայ զինծառայողներ
Հայ զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՔԿՀ-ներում տեսակցությունների իրավունքը ևս կսահմանափակվի: Կպահանջվի պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի դրական եզրակացություն։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ Զինված ուժերում ու ՔԿՀ-ներում տեսակցությունների ու արձակուրդի իրավունք կունենան միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները:
ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած նոր սահմանափակումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում:
Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում
«Կապված համավարակի աշնանային սրացման հետ, ԶՈւ-ում, ՔԿՀ-ներում դադարեցվել էին տեսակցությունները, այցելությունները: Այս որոշման մեջ մենք, փոփոխություն մտցնելով, հնարավորություն ենք տալիս, որ այդ ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով համաճարակային ռեժիմի սահմանափակումները: Դրանք են՝ թեստավորան հնարավորությունը, պատվաստումների ամբողջությամբ անցնելու հանգամանքը: Այս պայմանների պահպանման արդյունքում մեր զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենալ տեսակցություններ: Նույն տրամաբանությամբ՝ ՔԿՀ-ներում կվերականգնվեն այցելությունները»,-նախագիծը ներկայացնելով ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պատվաստումների օր Գյումրիում»  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
«Սա է մեր նպատակը». Ավանեսյանը` պատվաստումների և նոր սահմանափակումների մասին
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2021 թ-ի հուլիսին ընդունված հրամանով ժամկետային պարտադիր զինծառայողների արձակումների ու արձակուրդների սահմանափակումները հանվել էին, սակայն աշնանը, համաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացման և հիվանդացության արձանագրված «երիտասարդացման» պատճառով, հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 14-ը կրկին ուժի մեջ մտան ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով: Այնուհետև սահմանափակումները երկարացվեցին մինչև 2022թ. հունվարի 16-ը:
Լրահոս
0