https://armeniasputnik.am/20220120/es-shat-azat-em-indz-zgum-vorpes-nakharar-dumanjany-varapeti-hajtararutjan-masin-37754265.html
Ես շատ ազատ եմ ինձ զգում որպես նախարար. Դումանյանը՝ վարչապետի հայտարարության մասին
Ես շատ ազատ եմ ինձ զգում որպես նախարար. Դումանյանը՝ վարչապետի հայտարարության մասին
Դումանյանի համոզմամբ` Փաշինյանի հայտարարությունը բացարձակապես չի նշանակում, թե նախարարները զրկված են աշխատանքից դուրս գալու որոշում կայացնելու իրավունքից: 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T13:19+0400
2022-01-20T13:19+0400
2022-01-20T13:30+0400
վահրամ դումանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/18/25485683_0:0:1671:940_1920x0_80_0_0_331883e3197cdbcf78b0c9d8353042e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Փաշինյանի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով նախարարների հրաժարականների մասին` ՀՀ վարչապետի ԱԺ-ում երեկ արած հայտարարությունը:Դումանյանի համոզմամբ, դա բացարձակապես չի նշանակում, թե նախարարները զրկված են աշխատանքից դուրս գալու որոշում կայացնելու իրավունքից:Նախարարը հիշեցրեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, և վարչապետն է որոշում՝ ով պետք է այն զբաղեցնի:Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահան Քերոբյանին ուղղված հրաժարականի մասին հարցին պատասխանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»։Վահան Քերոբյանին պարբերաբար հիշեցվում է, որ խոստացել էր հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն է արել պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել:Հունվարի 18-ին էլ նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանն էր հերքել նախարարի մոտալուտ հրաժարականի վերաբերյալ լուրերը։
https://armeniasputnik.am/20220119/vahan-qervobjany-hrazharakan-chi-ta-katak-e-arel-37699743.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/18/25485683_0:0:1487:1115_1920x0_80_0_0_55b9b3216dc3195b26def69c028875ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահրամ դումանյան
Ես շատ ազատ եմ ինձ զգում որպես նախարար. Դումանյանը՝ վարչապետի հայտարարության մասին
13:19 20.01.2022 (Թարմացված է: 13:30 20.01.2022) Դումանյանի համոզմամբ` Փաշինյանի հայտարարությունը բացարձակապես չի նշանակում, թե նախարարները զրկված են աշխատանքից դուրս գալու որոշում կայացնելու իրավունքից:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Փաշինյանի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով նախարարների հրաժարականների մասին` ՀՀ վարչապետի ԱԺ-ում երեկ արած
հայտարարությունը:
Դումանյանի համոզմամբ, դա բացարձակապես չի նշանակում, թե նախարարները զրկված են աշխատանքից դուրս գալու որոշում կայացնելու իրավունքից:
«Նախարարություններում չասեմ, ասեմ՝ ԿԳՄՍՆ-ում աշխատելու նման լիարժեք պայմաններ ու հնարավորություններ երբևիցե չեն եղել: Աշխատանքային պայմանների, սկզբունքների և այլնի հետ կապված որևիցե խնդիր գոյություն չունի: Ես շատ ազատ եմ ինձ զգում՝ որպես նախարար իմ գործողություններում»,- ասաց Դումանյանը:
Նախարարը հիշեցրեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, և վարչապետն է որոշում՝ ով պետք է այն զբաղեցնի:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահան Քերոբյանին ուղղված հրաժարականի մասին հարցին
պատասխանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»։
Վահան Քերոբյանին պարբերաբար հիշեցվում է, որ խոստացել էր հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն է արել պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել:
Հունվարի 18-ին էլ նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանն էր հերքել նախարարի մոտալուտ հրաժարականի վերաբերյալ լուրերը։