https://armeniasputnik.am/20220120/hh-nakhagahy-hujs-uni-vor-hajastann-u-adrbejany-kajun-khaghaghutjun-khastaten-37764039.html
ՀՀ նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղություն կհաստատեն
ՀՀ նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղություն կհաստատեն
Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ պետք է հարևանների հետ խնդիրներ չունենալ։ 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T16:21+0400
2022-01-20T16:21+0400
2022-01-20T16:24+0400
հայաստան
թուրքիա
արմեն սարգսյան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/01/35929886_0:74:1500:918_1920x0_80_0_0_47ceb218ddd750ba99396e73ec488e1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Sky News Arabia հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև տարածաշրջնային զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ՀՀ նախագահն ընդգծել է, որ քաղաքականության մեջ կայունություն է պետք։ Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյանը` արցախյան խնդրի մասին«Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր»,–ասել է նախագահը։Սարգսյանը հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունների արդյունքում տարածաշրջանում կլինի կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:«Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ»,–նշել է նախագահը:Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:Նրա խոսքով` պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ պետք է հարևանների հետ խնդիրներ չունենալ։«Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց»,–նշել է նախագահը։Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում:«Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը»,–նշել է նա։ Էրդողանը կառավարության հետ կքննարկի ՀՀ–ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումըՀՀ նախագահն ընդգծել է, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում հնարավոր չէ հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես:
https://armeniasputnik.am/20220120/turqiaji-npataky-hajastani-het-haraberutjunneri-liarzheq-kargavvorumn-e-chavushoghlu-37758841.html
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/01/35929886_90:0:1411:991_1920x0_80_0_0_20936b12f534fd984b4af8b87d96ffec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, թուրքիա, արմեն սարգսյան, ադրբեջան
հայաստան, թուրքիա, արմեն սարգսյան, ադրբեջան
ՀՀ նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղություն կհաստատեն
16:21 20.01.2022 (Թարմացված է: 16:24 20.01.2022) Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ պետք է հարևանների հետ խնդիրներ չունենալ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Sky News Arabia հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև տարածաշրջնային զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում են
ՀՀ նախագահի աշխատակազմից։ ՀՀ նախագահն ընդգծել է, որ քաղաքականության մեջ կայունություն է պետք։
«Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր»,–ասել է նախագահը։
Սարգսյանը հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունների արդյունքում տարածաշրջանում կլինի կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:
«Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ»,–նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:
Նրա խոսքով` պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ պետք է հարևանների հետ խնդիրներ չունենալ։
«Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց»,–նշել է նախագահը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում:
«Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը»,–նշել է նա։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում հնարավոր չէ հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: