https://armeniasputnik.am/20220120/hrazdan-qhk-um-tsvorakner-sharzhichner-drner-u-laminat-en-juracrel-37763355.html
«Հրազդան» ՔԿՀ-ում ծորակներ, շարժիչներ, դռներ ու լամինատ են յուրացրել
«Հրազդան» ՔԿՀ-ում ծորակներ, շարժիչներ, դռներ ու լամինատ են յուրացրել
Համայնքային ոստիկանները պարզել են, որ քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը կնոջ հորն է փոխանցել սառնարանի շարժիչները։ 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T16:12+0400
2022-01-20T16:12+0400
2022-01-20T16:29+0400
տեսանյութեր
հայաստան
հրազդան
տեսանյութ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ոստիկան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/14/37762989_0:0:1280:720_1920x0_80_0_0_1f7a6e0d428c996689d8d00d5b86abdd.jpg
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից 3-ը 2021 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում յուրացումներ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Տվյալ ՔԿՀ-ի շենքի և գույքի պահպանությունը իրականացնող ԱՆ Կենտրոնական պահպանության աշխատակիցները հունվարի 1-ին պարզել են, որ գույքի որոշ մասը բացակայում է՝ խցերի սառնարանների շարժիչներ, պղնձե խողովակներ, վարդակներ, լամպեր, սանհանգույցների ու լոգարանների ծորակներ, մի քանի խցերի հատակի լամինատները, մետաղական և փայտյա դռներ։Դեպքի բացահայտման համար օպերատիվ հարցումներ են իրականացվել ինչպես շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրի, այնպես էլ գունավոր մետաղի ընդունման կետերում։Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ՔԿՀ նախկին դատապարտյալներից մեկը, որն այժմ պատիժը կրում է մեկ այլ քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերին կնոջ հորն է փոխանցել սառնարանի 4 շարժիչ, նա էլ ապամոնտաժել է շարժիչներն ու մետաղների ընդունման կետ հանձնել:Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ ՔԿ հիմնարկից յուրացումը կատարել են նույն հաստատության 3 աշխատակից, որոնցից մեկը՝ Արզական գյուղի, երկուսը՝ Սևան և Հրազդան քաղաքների բնակիչներ։Հայ-ռուսական համալսարանի հնարավոր չարաշահումների դեպքով քրգործի հարուցումը կբողոքարկվիՀունվարի 18-ին Սևան քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել 2 հանցակից ու քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի աները։Նրանք տվել են խոստովանական բացատրություններ։ Յուրացված ապրանքը մասամբ հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել. կինն ու զավակները հրավիրվել են դատախազություն
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/14/37762989_160:0:1120:720_1920x0_80_0_0_40ca9c8ca4ae2881495263b24ba6ce07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, հայաստան, հրազդան, տեսանյութ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), ոստիկան, видео
տեսանյութեր, հայաստան, հրազդան, տեսանյութ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), ոստիկան, видео
«Հրազդան» ՔԿՀ-ում ծորակներ, շարժիչներ, դռներ ու լամինատ են յուրացրել
16:12 20.01.2022 (Թարմացված է: 16:29 20.01.2022) Համայնքային ոստիկանները պարզել են, որ քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը կնոջ հորն է փոխանցել սառնարանի շարժիչները։
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից 3-ը 2021 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում յուրացումներ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Տվյալ ՔԿՀ-ի շենքի և գույքի պահպանությունը իրականացնող ԱՆ Կենտրոնական պահպանության աշխատակիցները հունվարի 1-ին պարզել են, որ գույքի որոշ մասը բացակայում է՝ խցերի սառնարանների շարժիչներ, պղնձե խողովակներ, վարդակներ, լամպեր, սանհանգույցների ու լոգարանների ծորակներ, մի քանի խցերի հատակի լամինատները, մետաղական և փայտյա դռներ։
Դեպքի բացահայտման համար օպերատիվ հարցումներ են իրականացվել ինչպես շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրի, այնպես էլ գունավոր մետաղի ընդունման կետերում։
Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ՔԿՀ նախկին դատապարտյալներից մեկը, որն այժմ պատիժը կրում է մեկ այլ քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերին կնոջ հորն է փոխանցել սառնարանի 4 շարժիչ, նա էլ ապամոնտաժել է շարժիչներն ու մետաղների ընդունման կետ հանձնել:
Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ ՔԿ հիմնարկից յուրացումը կատարել են նույն հաստատության 3 աշխատակից, որոնցից մեկը՝ Արզական գյուղի, երկուսը՝ Սևան և Հրազդան քաղաքների բնակիչներ։
Հունվարի 18-ին Սևան քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել 2 հանցակից ու քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի աները։
Նրանք տվել են խոստովանական բացատրություններ։ Յուրացված ապրանքը մասամբ հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։