https://armeniasputnik.am/20220120/irani-busher-qaghaqum-hajkakan-ekegheci-en-barekargel-37705617.html
Իրանի Բուշեր քաղաքում հայկական եկեղեցի են բարեկարգել
Իրանի Բուշեր քաղաքում հայկական եկեղեցի են բարեկարգել
Հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի նշանավոր պատմական հուշարձանն է, որը Քաջարի դինաստիայի օրոք կառուցվել է Ավադյան ընտանիքի կողմից։ 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T08:58+0400
2022-01-20T08:58+0400
2022-01-20T08:58+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
եկեղեցի
վերանորոգում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0f/36508558_0:117:1240:815_1920x0_80_0_0_01575e2312d55e161a854e52dd259b9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշեր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել։Tehran Times-ը հայտնում է, որ ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման ու մաքրման ծրագիրը, տեղական իշխանությունը նախատեսում է մոտ ապագայում բացել պատմական հուշարձանն այցելուների համար:Վերակառուցման են ենթարկվել վանքի հին շենքը, ներքին բակը և այլ շինությունները։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում տապանաքարերը փաստաթղթավորելու ուղղությամբ։Հոդվածում նշվում է, որ Բուշերի հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է:«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների և տաճարների համար։ Սուրբ Թադեի, Սուրբ Ստեփանոսի և Ծործորի (Ձորձոր) եկեղեցիները Արևելյան Ադրբեջան ու Արևմտյան Ադրբեջան նահանգներում 2008 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում», - նշված է հրապարակման մեջ:ՅՈՒՆԵՍԿՕ-ն նկարագրել է այդ հուշարձանները որպես հայկական ճարտարապետության նշանավոր նմուշներ։Բուշերի հայկական եկեղեցին կառուցվել է Քաջարի դինաստիայի օրոք (1795-1925) Ավադյան ընտանիքի կողմից, որը նավահանգստային քաղաքի հայտնի հայ ընտանիքներից մեկն էր:
https://armeniasputnik.am/20170325/iran-haykakan-ekexeci-vanahamalir-hushardzan-6792073.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0f/36508558_0:0:1240:930_1920x0_80_0_0_c35b1b924132c1bdad866048a732ecc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, եկեղեցի, վերանորոգում
Իրանի Բուշեր քաղաքում հայկական եկեղեցի են բարեկարգել
Հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի նշանավոր պատմական հուշարձանն է, որը Քաջարի դինաստիայի օրոք կառուցվել է Ավադյան ընտանիքի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշեր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել։
Tehran Times-ը հայտնում է, որ ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման ու մաքրման ծրագիրը, տեղական իշխանությունը նախատեսում է մոտ ապագայում բացել պատմական հուշարձանն այցելուների համար:
Վերակառուցման են ենթարկվել վանքի հին շենքը, ներքին բակը և այլ շինությունները։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում տապանաքարերը փաստաթղթավորելու ուղղությամբ։
Հոդվածում նշվում է, որ Բուշերի հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է:
«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների և տաճարների համար։ Սուրբ Թադեի, Սուրբ Ստեփանոսի և Ծործորի (Ձորձոր) եկեղեցիները Արևելյան Ադրբեջան ու Արևմտյան Ադրբեջան նահանգներում 2008 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում», - նշված է հրապարակման մեջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նկարագրել է այդ հուշարձանները որպես հայկական ճարտարապետության նշանավոր նմուշներ։
Բուշերի հայկական եկեղեցին կառուցվել է Քաջարի դինաստիայի օրոք (1795-1925) Ավադյան ընտանիքի կողմից, որը նավահանգստային քաղաքի հայտնի հայ ընտանիքներից մեկն էր: