00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիվան Գասպարյանի թոռն ու Մարիամ Մերաբովան հանդես կգան Մինինի երգչախմբի փառատոնի բացմանը

© Sputnik / Aram NersesyanՄարիամ Մերաբովա
Մարիամ Մերաբովա - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Մարիամ Մերաբովա
Բաժանորդագրվել
Մոսկվայում կկայանա Մոսկվայի պետական ​​ակադեմիական կամերային երգչախմբի «Երգչախումբ առանց սահմանների» հոբելյանական փառատոնի բացման համերգը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Կրտսեր Ջիվան Գասպարյանն ու Մարիամ Մերաբովան ելույթ կունենան լեգենդար Մինինի երգչախմբի «Երգչախումբ առանց սահմանների» հոբելյանական փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում է երգչախմբի մամուլի ծառայությունը։
Համերգային ծրագրում ներառված են «Չիչեսթերյան սաղմոսները», ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնի «Կանդիդ» օպերետից հատվածներ, ինչպես նաև կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի Stabat Mater–ը։
© Sputnik / Арам НерсесянՋիվան Գասպարյան կրտսերը
Дживан Гаспарян-младший - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Ջիվան Գասպարյան կրտսերը
Մարիամ Մերաբովան և կրտսեր Ջիվան Գասպարյանը, մասնավորապես, կկատարեն Stabat Mater–ի իրենց պարտիաները, որում զուգակցված են արևելյան, եվրոպական և ամերիկյան մշակույթները։

«Կառլ Ջենկինսի ստեղծագործությունն ինտերնացիոնալ աստղաբույլ է հավաքել։ Ջազային մեցցո–սոպրանո Մարիամ Մերաբովան մեր ժամանակների ամենահայտնի երգչուհիներից մեկն է։ Անսահման վարպետություն, արտահայտիչ հնարավորությունների հսկայական դիապազոն... Համերգին մասնակցելու հրավերն ընդունել է հայտնի դուդուկահար կրտսեր Ջիվան Գասպարյանը։ Այսօր նա շարունակում է իր մեծանուն պապի` լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի գործը... Սա պապի մահից` 2021 թվականի հուլիսի 6-ից հետո կրտսեր Ջիվան Գասպարյանի առաջին համերգն է Ռուսաստանում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մարիամ Մերաբովան խոստովանել է, որ հրավերը ստանալուց հետո մի պահ մտածել է, բայց, այնուամենայնիվ, հաճույքով է ընդունել այն։
Հայերեն ջազ ու հակագազ. Մարիամ Մերաբովան խոսել է Նոր տարվա ու ընտանիքի մասին
«Ջենկինսի երաժշտությունն անհավանական է, բայց չէ՞ որ ես հիմնականում ջազային և էստրադային երգչուհի եմ (իհարկե, դասական կրթությամբ)։ Իսկ այստեղ էթնիկա է. ինչպե՞ս դա երգել, ինչպե՞ս կզգամ ու կմատուցեմ այն... Այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ երաժշտությունը և՛ ձայնիս է համահունչ, և՛ սրտիս։ Վերջին կասկածներս ու հիպոթետիկ վախերս մի կողմ դրեցի` լսելով «Մինինի երգչախումբ» բառակապակցությունը», – ասել է նա։
Ջենկինսի ստեղծագործության երրորդ մեներգչուհին հայտնի մեցցո–սոպրանո, Մեծ թատրոնի մենակատար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ագունդա Կուլաևան է։
Певица Мариам Мерабова  - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Մարիամ Մերաբովան հանդես կգա Koktebel Jazz Party փառատոնում
Մինինի երգչախմբի համար, որը 2022 թվականի ապրիլին կնշի 50-ամյակը, հոբելյանական փառատոնն այս խաղաշրջանի գլխավոր իրադարձությունն է։ Այս տարվա փետրվար–հունիսին համերգներ կանցկացվեն Մոսկվայի լավագույն դահլիճներում, դրանց կմասնակցեն տարբեր ժանրերում ու երաժշտական և թատերական արվեստի ուղղություններում հանդես եկող ականավոր երաժիշտներ, ինչպես նաև հայտնի սիմֆոնիկ կոլեկտիվներ։
Փետրվարի 7-ին բացման համերգը կկայանա Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում։ Համերգի դիրիժորներն են հայտնի օպերային երգիչ Դմիտրի Կորչակն ու Մինինի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիմոֆեյ Գոլբերգը։ Երեկոն կվարեն «ՏԷՖԻ»–ի մրցանակակիրներ Սաթի Սպիվակովան և Յուլիան Մակարովը։
Տիմոֆեյ Գոլբերգի խոսքով` բացման համերգի համար ընտրվել է XX և XXI դարերի երաժշտությունը։

«Վառ, ինքնատիպ և միևնույն ժամանակ ունկնդրի լայն շրջանակների համար գրված։ Հատկապես դա վերաբերում է Կառլ Ջենկինսի Stabat Mater–ին։ Այս ստեղծագործության առանձնահատկությունն ակադեմիական և էթնիկ վոկալի համադրությունն է, ինչպես նաև դուդուկի տեմբրի կիրառումը», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Մինինի երգչախմբի տնօրեն Դմիտրի Սիբիրցևը նշել է, որ որոշակի առումով և՛ փառատոնը, և՛ ծրագիրը խորը երախտագիտության արտահայտում են մաեստրո Մինինին։
Մարիամ Մերաբովա. Երևանը ջազի Մեքքան է
Հիշեցնենք, որ 2019 թվականին մեծագույն դիրիժորներից մեկը` երգչախմբի հիմնադիր Վլադիմիր Մինինը, երգչախմբի ղեկավարումը փոխանցեց Տիմոֆեյ Գոլբերգին։
Լրահոս
0