00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ մոտ յուրաքանչյուրը կարող է նախարար դառնալ․ կադրային իրավիճակը Հայաստանում

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցԴպրոցական
Դպրոցական - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Դպրոցական
Բաժանորդագրվել
Իսկական ղեկավարը պետք է կարողանա արագ ու ճիշտ որոշումներ կայացնել, սակայն Sputnik Արմենիայի սյունակագիրը կարծում է, որ պետք չէ մոռանալ նաև կրթության մակարդակի մասին։
Յուրաքանչյուր ղեկավարի հաջող գործունեության համար երկու պայման է պետք։ Միջավայրում ճիշտ կողմնորոշվելու ունակությունը՝ մեկ, և ժամանակին որոշումներ կայացնելու ունակությունը՝ երկու։ Ընդ որում՝ թե ինչ հիմնական կրթություն ունի ղեկավարը, այնքան էլ կարևոր չէ, կարևորը` մի բան լինի։
Երբ երկրում բարդ իրավիճակ է, դիպուկահարի պես ճշգրիտ որոշումները քիչ են, դրանք պետք է նաև ժամանակի առումով կայծակնային լինեն, ձգձգելու դեպքում կյանքն ավելի կվատանա. սեփական աչքով ենք տեսել։
Կարեն Սերոբի Դեմիրճյանը Հայաստանի ղեկավարն էր երկրի բուռն ծաղկման տարիներին։ Ավարտել էր Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-կոնստրուկտոր էր աշխատել Լենինգրադում, ապա տեղափոխվել էր Երևանի Էլեկտրատեխնիկական գործարան, որտեղ անցել էր բոլոր աստիճանները՝ արտադրամասի վարպետից մինչև ձեռնարկության տնօրեն։
Երևանը 90-ականների սկզբին - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Երևանյան հացի հերթերում բոլորը մերոնքական էին, կամ սերունդների գենետիկ կապն անհնար է ջնջել
Նախքան կուսակցական առաջնորդ դառնալն էլ պարտիական կրթություն էր ստացել։ Հայաստանի առաջին դեմքը լինելով` նա աչքի է ընկել Հայաստանի համար կենսականորեն կարևոր որոշումների կայացմամբ, որոնք ոչ միշտ էին համապատասխանում ԽՄԿԿ-ի գլխավոր գծին։
Օրինակ` գորբաչովյան քաղբյուրոն հրահանգել էր երկրի բոլոր գինեգործական շրջաններում կտրել խաղողի թփերը։ Դեմիրճյանն առճակատման չգնաց, բայց գինու-կոնյակի արտադրությունը փրկեց փլուզումից։ Ինչպե՞ս։ Մտքի ճկունության, հնարամտության և տնտեսության առաջնահերթությունների ըմբռնման հարց էր։
Հանուն արդարության նշենք, որ Հայաստանում տաղանդավոր ղեկավարներ եղել են ինչպես Դեմիրճյանից առաջ, այնպես էլ նրանից հետո։
Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը որոշումները և՛ արագ էր կայացնում, և՛ դիպուկ։ Հենց սկսվեց մեծ դեպրեսիան, քառօրյա բանկային արձակուրդ հայտարարեց․ փակեց բոլոր բանկերը, ոսկե դրամների և ձուլակտորների արտահանման արգելք մտցրեց, արդյունքում մեծացրեց կառավարության ոսկե ակտիվները և կայունացրեց փողի համակարգը։ Սկսեց ամենօրյա ռադիոկոչերով դիմել ժողովրդին, որպեսզի նրանք իմանան` կառավարությունը պայքարում է ճգնաժամի դեմ։ Նաև ճանապարհների լայնածավալ շինարարություն ձեռնարկեց (Հայաստանին նման է, չէ՞), որպեսզի մարդիկ աշխատավարձ ստանան և կերակրեն իրենց ընտանիքներին։
Ամերիկայի նախագահը երկու համալսարան էր ավարտել՝ Հարվարդինն ու Կոլումբիականը, ստացել էր իրավաբանի մասնագիտություն։
Դավիթ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Ժամանակից առաջ ընկած հայ նախարարն ու 9–ամյա աղջիկը․ հրաշամանուկնե՞րն են ապագա կերտելու
Իոսիֆ Վիսարիոնի Ստալին։ Թիֆլիսի հոգևոր ճեմարանը կիսատ թողած միջակ ուսանող։ Մասնագիտությունը՝ բոլոր ժողովուրդների հայր։ Կայացրած որոշումների արագությունը՝ արդարության մասին յուրօրինակ պատկերացումների համադրությամբ, լավ թեմա է հոգեբույժների համար։
Առօրեական օրինակ․ Արկտիկայի հայտնի հետազոտող Իվան Պապանինն ազնվորեն վաստակած փողով իր համար ամառանոց էր կառուցել Մոսկվայի մերձակայքում։ «Ինչո՞ւ նորամուտի չես հրավիրում»,-մի անգամ հարցրեց նրան Ստալինը։
Պապանինը արքայական սեղան բացեց։ Առաջնորդի հետ եկան Մոլոտովն ու Վորոշիլովը։ Քաղբյուրոյի անդամները գովաբանեցին ամառանոցը։ Ստալինը լռեց։ Մեկնելուց առաջ բաժակ բարձրացրեց։ «Ընկեր Պապանին,-ասաց,-շնորհակալ եմ։ Եկեք խմենք այս նոր մանկատան կենացը․․․»։ Մեկ շաբաթ չանցած` ամառանոցը տվեցին երեխաներին։
Մի քանի տարի առաջ Ծաղկաձորում «հայտնաբերվեց» «Գոլդեն փելես» շքեղ հյուրանոցը, որի ծագումը կասկածի տակ դրվեց։ Հյուրանոցի ճակատագիրը վճռում էին դանդաղ և անարդյունք, և միայն վերջերս Պետական գույքի կառավարման կոմիտեն հաղորդագրություն հրապարակեց աճուրդի (սա արդեն յոթերորդն է) օրվա և մրցույթի պայմանների մասին։ Հոգևոր ճեմարանի շրջանավարտը նման հարցերն ավելի արագ և ավելի լավ էր լուծում։
Երևանի արդեն նախկին քաղաքապետը՝ դերասան, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր։ Երեք տեղում էլ՝ բարձր մակարդակի։ Ամեն դերասան չէ, որ կլծվի քաղաքային տնտեսության, այդ թվում՝ ջրատարի և կոյուղու կառավարման ոլորտի խնդիրների լուծմանը․ Մարությանը ստանձնեց։ Թեև դժվար չէր հասկանալ, որ քաղաքապետի աշխատանքի մասին հայտնի կոմիկի պատկերացումները համադրելի են այն բանի հետ, թե ինչպես էր կոմպոզիտոր և դաշնակահար Իգոր Ստրավինսկին ընկալում պատերազմը. «Ռումբերը խրամատների վերևում սուլում են մի-բեմոլ նոտայով․․․»։
ՄՄՀՊԻ - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2022
Թե ինչպես դեսպան Թովմասյանը թթի օղի խմել սովորեցրեց Վիետնամի նախագահին
Երևանի քաղաքապետ առաջադրվելու որոշումն ապշեցուցիչ արագությամբ ընդունվեց, առանց մտածելու, որ հաջողության հասնելու համար հավակնություններից բացի հարկավոր են նաև սոցիալական գիտելիքներ, հոյակապ աշխատասիրություն կամ գոնե ի ծնե բացառիկ խելք։
Եթե այս ամենը մի անձի մեջ չէ, այլ ցրված, էլի դժբախտություն չէ․ այդ դեպքում հաղթում է թիմը, որում մեկն ակնհայտորեն խելացի է, երկրորդը՝ անվիճելիորեն հավակնոտ, երրորդն էլ` բացառիկ աշխատասեր։ Այդպիսի մարդիկ օդից չեն ընկնում, նրանց պատրաստել է պետք։
Բարձրագույն կրթության մասին խոսելն անգամ ավելորդ է, դա կարծես ճանապարհի սկիզբն է, մի տեսակ ինքնըստինքյան ենթադրվող։ Բայց խելքը գլխին ղեկավար, երկրի առաջին դեմքի, կառավարության, խորհրդարանի և կառավարման առաջին շրջանակի այլ անձանց (բիզնես-կորպորացիաները ներառյալ) խորհրդատու դառնալու համար անհրաժեշտ է լրացուցիչ պատրաստություն և պարբերական վերապատրաստում։
Եվրոպայում այդ բեռն ընկած է լավագույն համալսարանների և բիզնեսի բարձրագույն դպրոցների ուսերին։ Հայտնի QS ընկերությունն ամեն տարի հրապարակում է Եվրոպայի լավագույն համալսարանների և բիզնես-դպրոցների ցանկը։ Լավագույն համալսարանների թվում են, ըստ QS-ի հարցումների, նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանն ու դրան կից Բիզնեսի բարձրագույն դպրոցը։
Համաշխարհային վարկանիշային ցուցակներում հայկական որևէ բան, ավաղ, չես տեսնի։ Փոխարենը չինականն է շատ։ Բուռն զարգացող տնտեսություն ունեցող այդ երկիրը չքանդեց կուսակցական կրթության ցանցը (այդպիսին մենք էլ ունեինք), այլ վերակողմնորոշեց այն դեպի հրատապ խնդիրներ։ Նախարարներն ու նրանց խորհրդականները, մարզային կոմիտեների քարտուղարները (ըստ էության` մարզպետները), Չինաստանի խոշոր քաղաքների քաղաքապետներն այսօր ուսումնասիրում են ժամանակակից համաշխարհային էկոնոմիկան, աշխարհում գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման միտումները, ժամանակակից միջազգային իրավունքը, համաշխարհային գաղափարաբանական միտումները և այլն։ Այնտեղ ավելի քանի երկուսուկես հազար տարբեր մակարդակի դպրոց է գործում, յուրաքանչյուր գավառում` միջինը յոթանասուն-ութսուն հատ։
Երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում Լոս Անջելեսում Ադրբեջանցի հյուպատոսության դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2021
Չյուրացված դասերի երկիրը, կամ արդյո՞ք կարող է հայ վարսավիրը միլիոնատեր դառնալ ԱՄՆ-ում
Ո՞վ է վիճում․ Չինաստանը մեծ է, ավելի լավ գիտի։ Հայաստանը փոքր է, մեզ այդքան պետք չէ։ Բայց մեզ մոտ նկատելիորեն պակասում են ղեկավարները, որոնց արագ լուծումների ուժը ոչ միայն ամառանոցն ու այգին խլելն է, այլ ավելի լուրջ, հասարակական նշանակության արդյունքը։ Նշանակում է՝ պետք է պատրաստել։ Բայց նախևառաջ լավ կլիներ սովորեցնողներին տեսնել։ Որպեսզի չստացվի «ով կարող է, անում է, ով չի կարող՝ սովորեցնում» սկզբունքով։
․․․Բոլորին մի արշինով չափել չի կարելի, համաձայն ենք։ Օրինակ` Սթիվ Ջոբսը` «Apple»-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, բայց վեց ամիս սովորելուց հետո կիսատ է թողել ուսումը Պորտլենդի «Reed» անվանի քոլեջում, ևս մեկ տարի հաճախել է իրեն հետաքրքրող դասերին։ Վերջ։
Բայց այդպես շատ հազվադեպ է պատահում, իսկ մեզ մոտ՝ գրեթե երբեք։
Սամվել Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Ինչու թոշակառուն պիտի ուրախանա, եթե Սամվել Ալեքսանյանի ու մյուսների փողերը շատանան
Լրահոս
0