00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենքը քեզ խանգարո՞ւմ է, մի՛ վարանիր, փոխիր օրենքը

© Photo : official site of the President of RAПремьер-министр Карен Карапетян представил Президенту Армену Саркисяну заявление об отставке правительства
Премьер-министр Карен Карапетян представил Президенту Армену Саркисяну заявление об отставке правительства - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական խորիմաստ է ամերիկացի քաղաքական գործիչ Ուենդել Ֆիլիպսի՝ դեռ 18-րդ դարում արտահայտած միտքը. «Կառավարությունը գոյություն ունի փոքրամասնության իրավունքները պաշտպանելու համար»։
Հանկարծ չփորձե՛ք ներկայացնել այս գաղափարը Հայաստանի ներկա իշխանություններին, շատերը կարող են ինֆարկտ ստանալ՝ ինչպե՞ս թե, այդ ինչե՞ր է դուրս տալիս տարրական տրամաբանությունից զուրկ ամերիկացին՝ ուրեմն մենք մեծամասնություն ենք շահել ընտրություններում և կառավարություն ենք ձևավորել միայն այն բանի համար, որպեսզի այդ մեծամասնական կառավարությունը փոքրամասնությա՞ն իրավունքները պաշտպանի։
Չի բացառվում, որ կգա մի օր, երբ խորհրդարանական մեծամասնությունը կփորձի փոխել ոչ միայն օրենքը, այլեւ ընդդիմադիրներին
Դե, ինչ արած, հայաստանցի որոշ իշխանավորների համար իրոք հաստատ դժվար ըմբռնելի է այն միտքը, որ մեծամասնություն կազմող ուժը պաշտպանված է հենց նրանով, որ մեծամասնություն է ու կարող է անել՝ ինչ ցանկանա, և ուրեմն կառավարության անմիջական պարտականությունն է՝ պաշտպանել նրանց, ովքեր այդ պաշտպանության կարիքն ամենից շատ ունեն, այսինքն՝ ընդդիմադիրներին։ Եվ հենց այդ սկզբունքի անշեղ կիրառումն է Ամերիկան դարձրել Ամերիկա։
Մեր դեպքում բոլորովին այլ սկզբունք է գործում՝ ախ, դու փոքրամասնությո՞ւն ես և չե՞ս ուզում հնազանդվել մեծամասնությանը, շատ լավ, ուրիշ կերպ կվարվեմ քեզ հետ. այնպես կփոխեմ օրենքը, որ ստիպված կլինես ենթարկվել։ Իհարկե, կռահեցիք, թե ինչի մասին է խոսքը։ Անցած տարի աննախադեպ բան կատարվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում. 18 անգամ փորձեցին հանձնաժողովի փոխնախագահ ընտրել, ընդդիմությունն անընդհատ առաջադրում էր նույն մարդու թեկնածությունը, որը նույն համառությամբ անընդհատ մերժվում էր։ Եվ ի վերջո, մեծամասնության համբերության բաժակը լցվեց, և գտնվեց ամենապարզունակ լուծումը՝ փոխել օրենքն այնպես, որ փոքրամասնությունն այլևս չկարողանա շարունակ առաջադրել իրենց համար անընդունելի նույն թեկնածուին։
Հանձնաժողովի փոխնախագահի հարցը մնում է առկախված. ՔՊ–ն իրավական լուծում է փնտրում
Ամենաարտառոցը գիտե՞ք ինչն է՝ նույն թեկնածուին առաջադրելու ընդդիմադիրների իրավունքի այս սահմանափակումը մեծամասնությունը հիմա ներկայացնում է որպես դեմոկրատիայի ամենավառ դրսևորում։ Ակամայից վերհիշում ես, թե ինչպես վարվեցին Ադրբեջանի իշխանությունները, երբ երկու անգամ նախագահ ընտրված Իլհամ Ալիևը ըստ Սահմանադրության այլևս վերընտրվելու իրավունք չուներ։ Այո՛, շատ ճիշտ եք, պարզապես փոխեցին Սահմանադրությունը, ինչը այժմ արդեն թույլ է տալիս Ալիևին վերընտրվել ու վերընտրվել մինչև կյանքի վերջը։ Այսինքն, նույն սկզբունքն է, որը կիրառվում է բազմաթիվ երկրներում՝ օրենքը քեզ խանգարում է, մի՛ վարանիր, փոխիր օրենքը։
Ամենահետաքրքրականն այն է, թե ինչպես էին ադրբեջանցի իշխանավորները համառորեն փորձում ներկայացնել այս ամենը որպես ժողովրդավարության ակնհայտ արտահայտություն։ Հարցնում էին՝ սահմանադրությունում ամրագրվա՞ծ է, որ յուրաքանչյուր քաղաքացի ընտրվելու իրավունք ունի։ Ստիպված պատասխանում էին՝ իհարկե, ամրագրված է։ Բա եթե ամրագրված է, էդ ինչպե՞ս եք ուզում Ալիևին զրկել կրկին ու կրկին ընտրվելու հնարավորությունից։ Երկրորդ հարցը՝ Սահմանադրությունում նշվա՞ծ է, որ ամեն քաղաքացի ընտրելու իրավունք ունի։ Ճարահատյալ պատասխանում էին՝ այո՛, նշված է։ Բա, ինչպե՞ս եք ուզում շարքային քաղաքացուն զրկել Ալիևին անընդհատ ընտրելու իրավունքից, դուք հո բռնապետությա՞ն կողմնակից չեք, մեզ մոտ՝ Ադրբեջանում, պետք է գործի իսկական դեմոկրատիան, և ոչ ոք չպիտի իրավունք ունենա բռնանալու ընտրողի կամքի վրա։
Արթուր Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
«Ղազինյանի հարցը» կլուծվի. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Չէ, մեզ մոտ՝ Հայաստանում երևի արդեն ոչ ոք չի էլ զարմանում նման գլխիվայր շրջված տրամաբանության վրա։ Եթե վաղուց սովոր ենք, որ պարտությունը իրականում հաղթանակ է, երկնիշ տնտեսական աճի մասին բարձրագոչ հայտարարությունը՝ պարզապես կատակ, իսկ Ցեղասպանություն իրականացրած ու երբեք դա չընդունած Թուրքիայում հայերը կարող են ապրել նույնքան հանգիստ, որքան հրեաները Գերմանիայում, որը ոչ միայն ընդունել է հրեշավոր հանցագործությունը, այլև փոխհատուցում հատկացրել՝ ինչո՞ւ պիտի զարմանանք, երբ փոքրամասնության իրավունքների սահմանափակումը անվանում են ժողովրդավարության մեծագույն նվաճում։
Եվ վերջում։ Այն օրինագիծը, որն այս օրերին քննարկվում է խորհրդարանում, կոչված է բացառելու իսկապես զավեշտալի իրավիճակը, երբ փոքրամասնության ներկայացրած թեկնածուն 18 անգամ չի ընտրվում հանձնաժողովի փոխնախագահ։ Դրա համար նոր օրինագծում նախատեսված է, որ եթե այսինչ թեկնածուն մի անգամ մերժվում է, ընդդիմությունը պարտավոր է առաջադրել մեկ այլ թեկնածուի։ Բայց ախր այս դեպքում էլ հարց է ծագում՝ բա որ մեծամասնությունը հերթով բոլորին մերժի, ի՞նչ է լինելու։
Պաշտոնը զավթելու անթաքույց փորձ. ԱԺ ընդդիմությունը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին
Մնում է միայն համաձայնել կատակասեր մեկնաբաններից մեկի հետ, որն ասում է. «Այդ դեպքում խորհրդարանական մեծամասնությունը մի ճանապարհ էլ ունի՝ ընդունել օրենք «Անհնազանդ ընդդիմությունը հնազանդ ընդդիմությունով փոխարինելու մասին»։ Համաձայնե՛ք` բավական հետաքրքրական առաջարկ է, որը լիովին համապատասխանում է մեր օրուելյան իրականությանը։
Լրահոս
0